«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ «ԲԻԼԱՅՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ԱՅՍՈՒՀԵՏ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ «ԲԻԼԱՅՆ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇՈՎ

  • 08-04-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսուհետ «արմէնտել»-ը հանդէս կգայ «Բիլայն» ապրանքանիշով: Այս մասին տեղեկացրել է «արմէնտել»-ի սեփականատեր` ռուսաստանեան «Վիմպելկոմ» ընկերութեան տնօրինությունը: Նշուվել է, որ Հայաստանը ԱՊՀ 7-րդ երկիրն է, ուր կկիրառուի «Բիլայն» ապրանքանշանը: «արմէնտել»-ի մուտքը «Բիլայն» ապրանքանիշով գործող ընկերութիւնների խումբ կոչուած է ամրապնդելու «Վիմպելկոմ»-ի միջազգային ապրանքանիշի դիրքերը: Բջջային կապի նոր ապրանքանշանով քարտերը արդէն վաճառքի են հանուել եւ կգործեն նախկինում օգտագործվող քարտերի հետ զուգահեռ, մինչեւ վերջնինների շրջանառութիւնից դուրս գալը: Ըստ «արմէնտել»-ի գլխաւոր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Գենադի Կալգաշկինի, ապրանքանիշի փոփոխութիւնը ենթադրում է սկզբունքայնօրէն նոր մօտեցում սպասարկման մակարդակին եւ մատուցւող ծառայութիւնների որակին, ինչպէս նաեւ վաճառքի ցանցի ամբողջական վերաձեւաւորում եւ ընկերութեան կորպորատիվ մշակոյթի նորացում:
  -   Տնտեսութիւն