2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՎԱ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ 2,2 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ<br /> ԵՆ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՎԱ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ 2,2 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ
ԵՆ

  • 03-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-փետրուարին ՀՀ պետբիւջէի ծախսերի 42,5%-ն ուղղուել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 39,9 մլրդ դրամ (աւելի քան 129,6 մլն ԱՄՆ դոլար) կամ եռամսյակային ծրագրի 77,3%-ը: Մասնաւորապէս, 32 մլրդ դրամ է ուղղուել կենսաթոշակների եւ 7,9 մլրդ դրամ նպաստների վճարմանը: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ կենսաթոշակների գծով ծախսերն աճել են 2,2 անգամ` պայմանաւորուած բազային կենսաթոշակի եւ ապահովագրական ստաժի մէկ տարուայ արժէքի բարձրացմամբ, որի արդիւնքում միջին ամսական կենսաթոշակն աւելացել է 60%-ով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-փետրուարին պետական բիւջէի ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները կազմել են 2,3 մլրդ դրամ: Մասնաւորապէս, 5,1 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը եւ աւելի քան 2,7 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը: 2007թ.-ի յունուար-փետրուարի համեմատ ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը մնացել են գրեթէ նոյն մակարդակին, իսկ ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը` 38,3%-ով նուազել են: Այս տարուայ առաջին երկու ամիսներին պետբիւջէն (առանց արտաքին աղբիւրներից ֆինանսաւորւող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարուել է 5,2 մլրդ դրամ հավելուրդով: Ընդ որում, դրա ֆինանսաւորման ներքին աղբիւրները (բացասական արտայայտութեամբ) կազմել են 546,4 մլն դրամ` նախորդ տարուայ 19,9 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբիւրները` 4,6 մլրդ դրամ` նախորդ տարուայ 3,6 մլրդ դրամի դիմաց: Դեֆիցիտի ֆինանսաւորման ներքին աղբիւրներում 5,8 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Շուրջ 6,4 մլրդ դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները: 2008թ.-ի յունուար-փետրուարին ՀՀ պետբիւջէից վարկավորումը կազմել է 3,6 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 25,4%-ով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը: Արտաքին պարտաւորութիւնների մարմանն այս տարուայ առաջին երկու ամիսներին ուղղուել է շուրջ 1,1 մլրդ դրամ, որից 871,3 մլն դրամը յատկացուել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը, իսկ 188,6 մլն դրամը` ԱՄՆ ապրանքային վարկի մարմանը:
  -   Տնտեսութիւն