ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ ՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ<br /> ԱՇԽԱՆՔՆԵՐԸ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ԱՇՆԱՆԸ<br />


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՔԱՋԱՐԱՆ-ԱՐԱՐԱՏ ՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ
ԱՇԽԱՆՔՆԵՐԸ ԿԱՒԱՐՏՈՒԵՆ ԱՇՆԱՆԸ

  • 31-03-2008 20:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրան-Հայաստան գազատարի Քաջարան-Ջերմուկ-Արարատ հատուածի հավաքակցման աշխատանքները նախատեսւում է աւարտել 2008թ.-ի աշնանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին «հայռուսգազարդ»-ի մամուլի ծառայութիւնից, գազատարի Քաջարան-Արարատ հատուածի շինաշխատանքերը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով յունուարին դադարեցուել էին եւ վերսկսուել են մօտ մէկ ամիս առաջ: Շինարարութիւնն իրականացւում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատուածներում: Արդէն Հայաստան են ներկրուել անհարաժեշտ քանակությամբ խողովակներ: Նշուեց, որ 204,51 կմ երկարությամբ Քաջարան-Արարատ գազատարի շահագործումը հնարաւորութիւն կտայ ընդլայնել Հայաստան մատակարարւող բնական գազի ռեսուրսային բազան այլընտրանքային աղբիւրի միջոցով:
  -   Տնտեսութիւն