ԱՊՐԻԼԻՑ ՄԻՆՉԵՒ ՅՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱՆ» ԵՌԱՄՍՅԱԿԸ<br />


ԱՊՐԻԼԻՑ ՄԻՆՉԵՒ ՅՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԸ ԵՐԵՒԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄԱՔՈՒՐ ԵՐԵՎԱՆ» ԵՌԱՄՍՅԱԿԸ

  • 31-03-2008 17:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլից Երեւանի քաղաքապետարանը յայտարարում է «Մաքուր Երեւան» եռամսյակ, որը կտեւի մինչեւ յունիսի վերջը: Ինչպէս մարտի 31-ի ասուլիսում յայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վանօ Վարդանեանը, նախատեսւող աշխատանքներին կմասնակցեն գրեթէ բոլոր նախարարութիւնները, թաղապետարանները, ինչպէս նաեւ Երեւանին սահմանամերձ մարզպետարանները. վերջինների կողմից կմաքրվեն մայրաքաղաքից դէպի մարզեր տանող ճանապարհները: Վ.Վարդանեանի խօսքերով, Երեւանում աղբահանութեան հարցը այսօր հանդիսանում է քաղաքային իշխանութեան կարեւորագոյն խնդիրներից մէկը: Նշուեց, որ մայրաքաղաքի 12 համայնքներում իրականացyող աղբահանութեան աշխատանքները դեռեւս բաւարար արդիւնք չեն տալիս: Ըստ նրա, թէեւ վերջին երկու տարուայ ընթացքում սանմաքրման ձեռնարկութիւնների կողմից ներկրուել է աւելի քան 90 յատուկ նշանակութեան տեխնիկա, Երեւանում տեղադրուել են մօտ 8000 աղբամաններ, այնուամենայնիւ այդ աշխատանքները բաւարար չեն եւ պէտք է շարունակական լինեն` լիարժէք արդիւնքի հասնելու համար: Վ.Վարդանեանը նշեց նաեւ, որ քաղաքապետարանի նախաձեռնութեամբ իրականացւում է Երեւանում աղբահանութեան եւ սանմաքրման իրավիճակի ուսումնասիրութեան ծրագիր: ՀՀ վարչապետի կարգադրութեամբ ստեղծուել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը նույնպես կզբաղուի այդ հարցերով: Ըստ Վ.Վարդանեանի, ներկայումս Համաշխարհային բանկի կողմից նույնպես իրականացւում են աղբահանութեան վերաբերեալ ուսումնասիրություններ:
  -   Հասարակութիւն