ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br /> ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ 1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՍԻԴԻԱ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԱՅՍ ՏԱՐԻ ԳՅՈՒՂՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿՏՐԱՄԱԴՐՈՒԻ 1,6 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՍԻԴԻԱ

  • 28-03-2008 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան որոշմամբ այս տարի գյուղտնտեսություններին կտրամադրուի 1,6 մլրդ դրամի (մօտ 5,1 մլն ԱՄՆ դոլար) սուբսիդիա: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան Սուբսիդաւորման գործակալութեան բաժնի պետ Վանյա Դավթեանը, եթէ նախորդ տարի փորձնական սուբսիդիա ստացել էին միայն Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի 12 համայնքների շահառուներ, ապա այս տարի սուբսիդավորում կտրամադրուի Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սիւնիքի եւ Տաւուշի մարզերի հողօգտագործողներին: Ըստ նրա, 1 հա ցանված աշնանացան եւ գարնանացան հացաբույսերի, բազմամեայ կերաբոյսերի առաջին տարուայ, ինչպէս նաեւ նորատունկ խաղողի եւ պտղատու այգիների համար կտրամադրուի 35 հազար դրամ (մօտ 108 ԱՄՆ դոլար): Իսկ բազմամեայ կերաբոյսերի երկրորդ եւ աւելի տարուայ, ինչպէս նաեւ բերքատու խաղողի եւ պտղատու այգիների համար` 17,5 հազար դրամ: Վ.Դավթեանը նշեց, որ շահառուներին սուբսիդիա կտրամադրուի առաւելագոյնը 7 հա-ի հաշւով: Ըստ նրա գումարները կյատկացուեն սկսած յուլիսից, երբ ամբողջութեամբ կաւարտուի շահառուների հետ պայմանագրերի կնքումը:
  -   Տնտեսութիւն