ՀՀ ԿԲ-Ի «Բ-» ԵՎ ԱՒԵԼԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ<br /> ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՖԻՆՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԱՍՏԱՏՈՒԵՆ ՄԻԱՅՆ<br /> «ՄԵԾ ՎԵՑՆԵԱԿԻ» ՄԷՋ ՄՏՆՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ<br />


ՀՀ ԿԲ-Ի «Բ-» ԵՎ ԱՒԵԼԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇ ՈՒՆԵՑՈՂ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՖԻՆՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԱՍՏԱՏՈՒԵՆ ՄԻԱՅՆ
«ՄԵԾ ՎԵՑՆԵԱԿԻ» ՄԷՋ ՄՏՆՈՂ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

  • 27-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2006թ.-ի ապրիլի 14-ի թիւ 1/253 Լ որոշմամբ հաստատուած «Հայաստանի Հանրապետութեան Կենտրոնական բանկի կողմից առեւտրային կազմակերպութիւնների վարկանշման կարգում» այս տարուայ մարտի 25-ին կատարուել են լրացումներ: Ըստ ՀՀ ԿԲ մամուլի ծառայութեան, այսուհետեւ այն կազմակերպութիւնները, որոնք դիմելու են վարկանշման, պէտք է ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացնեն նաեւ վերջին հաշուետու տարուայ` անկախ աուդիտորական կազմակերպութեան կողմից հաստատուած, ֆինանսական հաշուտւութիւնները: Այն կազմակերպութիւնները, որոնք ունեն «Բ-» եւ դրանից բարձր վարկանիշ, այսուհետ պէտք է ԿԲ ներկայացնեն 2008թ.-ի եւ յաջորդող տարիների ֆինանսական հաշուտւութիւնները, որոնք պէտք է 2008թ.-ի յուլիսի 1-ից յետոյ հաստատուած լինեն «մեծ վեցնեակի»-ի (տես [ http://en.wikipedia.org/wiki/Big-Four-auditors#2007-Performance-Analysis ] ) մէջ մտնող անկախ աուդիտորական կազմակերպութեան կամ նրա անդամ հանդիսացող կազմակերպութեան կողմից: Ընդ որում, մինչ հաստատուած ֆինանսական հաշվետվությունների ներկայացումն անհրաժեշտ է մինչեւ 2009թ.-ի յունվարի 31-ը ԿԲ ներկայացնել 2008թ.-ի ֆինանսական հաշվետվությունների անկախ աուդիտ իրականացնելու պայմանավորվածությունը հաստատող փաստաթուղթ: Նշենք, որ աուդիտորների «մեծ վեցնյակ»-ի մէջ են մտնում «PricewaterhouseCoopers», «Ernst & Young», KPMG, «Grant Thornton International», «Deloitte Touche» Tohmatsu» եւ «BDO International» ընկերութիւնները: Դրանցից միայն վերջին երկուսը առայժմ չեն աշխատում Հայաստանում:
  -   Տնտեսութիւն