«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5 ՄԻԱՒՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ Է 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


«ԱՄԲԵՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 5 ՄԻԱՒՈՐՈՎ
ԲԱԺԱՆՈՒՄ Է 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 19-03-2008 16:20:00   |   |  Սպորտ
ՆԻՍ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամբեր» շախմանտի միջազգային մրցաշարի 4-րդ փուլում, որն անցկացւում է Ֆրանսիայի Նիս քաղաքում, Լեւոն Արոնեանը մրցեց Մագնուս Կառլսենի հետ (Նորվեգիա): «Կոյր» շախմատում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին, իսկ «արագում» Լ.Արոնեանը յաղթանակ տարաւ: 4 փուլից յետոյ 5-ական միաւորով առաջատար խումբ են կազմել Լեւոն Արոնեանը (Հայաստան), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) եւ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա): Մարտի 19-ին մրցաշարում հանգստեան օր է յայտարարուած:
  -   Սպորտ