ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ<br /> ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br />


ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԵԼ Է ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ՀԱՅ
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 17-03-2008 19:15:00   |   |  Մշակոյթ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանեանի հովանաւորութեամբ Ստրասբուրգի «Temple Neuf» եկեղեցում մարտի 15-ին կայացել է «AMALGAMMES» ֆրանս-գերմանական նուագախմբի բարեգործական համերգը` հայ դաշնակահար Վահան Մարտիրոսեանի եւ երգչուհի Գայեանէ Մովսիսեանի մասնակցութեամբ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, համերգի ամբողջ եկամուտը փոխանցվելու է Հայաստանի Նոր Խարբերդի մասնագիտացուած մանկատանը: Համերգին ներկայ են եղել Եւրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնեաներ, ԵԽ-ում հաւատարմագրուած դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ: «AMALGAMMES» ֆրանս-գերմանական համատեղ նուագախումբը, որն ընդգրկում է Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նուագախմբի եւ Բադեն-Բադենի ու Ֆրայբուրգի սիմֆոնիկ նուագախմբերի մենակատարներին, նախկինում եւս կազմակերպել էր մի շարք բարեգործական համերգներ` եկամուտները փոխանցելով Հայաստանի տարբեր հաստատութիւններին:
  -   Մշակոյթ