Բակոյ Սահակեանի հրաւիրած խորհրդակցութիւնում քննարկուել է բնակարանային ծրագրերի ընթացքը<br />


Բակոյ Սահակեանի հրաւիրած խորհրդակցութիւնում քննարկուել է բնակարանային ծրագրերի ընթացքը

  • 24-03-2011 20:28:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 24-ին հրաւիրել է աշխատանքային խորհրդակցութիւն` բնակարանային ծրագրերի համակարգման պետական յանձնաժողովի անդամների մասնակցութեամբ: Խորհրդակցութեանը քննարկուել էն զոհուած ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններով ապահովման գործընթացի հետ կապուած հարցեր: Զեկոյցով հանդէս է եկել սոցապահովութեան նախարար Նարինէ Ասծատրեանը, իսկ շրջաններում իրականացուող աշխատանքների մասին տեղեկութիւններ էն հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մէկամսեայ ժամկէտում ճշգրտել ցուցակները եւ դրան համապատասխան իրականացնել համալիր միջոցառումներ` կապուած կարիքաւորներին բնակարաններով ապահովելու գործընթացի հետ եւ աւարտին հասցնել պետական այս ծրագիրը:
  -   Հասարակութիւն