2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ<br /> ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 85,9%-ՈՎ, ԻՍԿ<br /> ՆՊԱՍՏՆԵՐԻՆԸ` 37,1%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄՍՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՒՈՐՄԱՆ ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 85,9%-ՈՎ, ԻՍԿ
ՆՊԱՍՏՆԵՐԻՆԸ` 37,1%-ՈՎ

  • 11-03-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուարին ՀՀ պետբիւջէի ծախսերի 51,2%-ն ուղղուել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 16,5 մլրդ դրամ (մօտ 53,8 մլն ԱՄՆ դոլար) կամ եռամսյակային ծրագրի 32%-ը: Մասնաւորապէս, 13,1 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 3,4 մլրդ դրամ` նպաստներին: 2007թ.-ի յունվարի համեմատ կենսաթոշակների ֆինանսաւորման ծաւալն աճել է 85,9%-ով, իսկ նպաստներինը` 37,1%-ով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուարին պետական բիւջէի ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնների ծախսերը կազմել են 886,6 մլն դրամ, որից 1,7 մլրդ դրամ կազմել են ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը, իսկ 2,6 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը: 2007թ.-ի յունվարի համեմատ ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը նուազել են 24,5%-ով, իսկ ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը` 34,7%-ով: 2008թ.-ի յունվարի ընթացքում ՀՀ պետբիւջէն (առանց արտաքին աղբիւրներից ֆինանսաւորւող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարուել է 15,2 մլրդ դրամ հավելուրդով: Ընդ որում, յաւելուրդը ներքին աղբիւրներից ֆիանանսավորվել է 12,9 մլրդ դրամի, իսկ արտաքին աղբիւրներից` 2,3 մլրդ դրամի չափով: Նախորդ տարուայ յունվարի համեմատ պետական բիւջէի յաւելուրդը նուազել է 34%-ով, ընդ որում, ներքին աղբիւրներից ձեւաւորուած յաւելուրդը նուազել է 39,7%-ով, արտաքին աղբիւրներից` աւելացել 44,7%-ով: Հավելուրդի ֆինանսաւորման ներքին աղբիւրներում 4,2 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: Շուրջ 8,7 մլրդ դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները: 2008թ.-ի յունուարին ՀՀ պետբիւջէից վարկավորումը կազմել է 1,8 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 25,4%-ով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը: Արտաքին պարտաւորութիւնների մարմանը 2008թ.-ի յունուարին ուղղուել է 474,8 մլն դրամ, որը յատկացուել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը:
  -   Տնտեսութիւն