ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՒՈՂ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ<br /> 2,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՒՈՂ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ
2,3%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 04-03-2008 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ծառայութիւնների մատուցման ոլորտում 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ գրանցուած սակագների 2,3% հավելաճը հիմնականում պայմանաւորուել է բուժսպասարկման (6,8%) եւ մշակոյթի (4,1%) ծառայութիւնների սակագների յաւելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, կրթութեան համակարգի, հանգստի կազմակերպման, հանրային սննդի, կենցաղային, տրանսպորտի ծառայութիւնների սակագները նշուած ժամանակահատուածում աճել են 0,1-0,4%-ով: Կապի ծառայութիւնների սակագները նուազել են 0,1%-ով, իսկ բնակարանային, կոմունալ եւ իրաւական ու բանկային ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն