2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է 3,4% ԳՆԱՃ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՓԵՏՐՈՒԱՐԻՆ ՀՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԵԼ Է 3,4% ԳՆԱՃ

  • 04-03-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-փետրուարին ՀՀ սպառողական շուկայում արձանագրուել է 3,4% ընդհանուր գնաճ, այդ թւում, փետրուարին յունվարի նկատմաբ գնաճը կազմել է 1,1%: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի փետրուարին յունվարի համեմատ պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք, ծխախոտ) գներն աճել են 0,6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0,5%-ով, իսկ ծառայութիւնների ոլորտում արձանագրուել է սակագների 2,3% յավելաճ: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի փետրուարին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 103,4%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 104,6%, ոչ պարենային ապրանքներինը` 101%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 102,5%: 2008թ.-ի փետրուարին 2007թ.-ի փետրուարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 107,5%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 109,7%, ոչ պարենային ապրանքներինը` 104,8%, ծառայութիւնների սակագներինը` 104,7%, իսկ յունուար-փետրուարին 2007թ.-ի յունուար-փետրուարի համեմատ` համապատասխանաբար, 107%, 109,4%, 104,4% եւ 103,9%:
  -   Տնտեսութիւն