Գիւմրի «Մուշ 2» թաղամասում ՀՀ կառավարութեան որոշմամբ Պաշտպանութեան նախարարութեանը տրամադրուած 8 բնակարանները յատկացուեցին Շիրակի մարզում հաշուառուած զոհուած զինծառայողների անօթեւան ընտանիքներին: Նրանցից մէկ ընտանիք ստացել է 1 սենեականոց, 3 ընտանիք` 2 սենեականոց, 4 ընտանիք` 3 սենեականոց բնակարան: