ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ<br /> ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ<br />


ՇԱԽՄԱՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ 8-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԼԵՒՈՆ
ԱՐՈՆԵԱՆԸ ՅԱՂԹԵՑ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎԻՆ

  • 29-02-2008 23:00:00   |   |  Սպորտ
ԼԻՆԱՐԵՍ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Լինարես քաղաքում փետրուարի 28-ին մեկնարկեց շախմատի միջազգային սուպերմրցաշարի 2-րդ շրջանը: 8-րդ փուլում Լեւոն Արոնեանը սպիտակ խաղաքարերով յաղթեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա) եւ ռեւանշ վերցրեց Մորելիայում կրած պարտութեան համար: 8 հնարաւորից 5,5 միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): 4,5-ական միաւորով 2-3-րդ տեղերը բաժանում են Լեւոն Արոնեանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Փետրուարի 29-ին Լ.Արոնեանը սպիտակներով մրցում է Անանդի հետ:
  -   Սպորտ