«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԳՈՐԾԵՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ<br /> ԷԿՈՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ<br />


«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԳՈՐԾԵՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ
ԷԿՈՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐ

  • 29-02-2008 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի վերջին կսկսուեն «Դիլիջան» ազգային պարկի երկու էկոտուրիստական երթուղիների (Դիլիջան-Պարզ լիճ` 10կմ, Պարզ լիճ-Գօշավանք` 8 կմ) վերականգնման հիմնական աշխատանքները, որոնց շրջանակներում ուղղորդիչ եւ տեղեկատուական նշաններ կտեղադրուեն էկոտուրիստական արահետների ողջ երկայնքով, կկառուցուեն պիկնիկի վայրեր: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Դիլիջան» ազգային պարկի զարգացման ծրագրի իրականացմանն աջակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» (ՄՄՀՀ) ծրագրի հանրային կապերի համակարգող Արեւիկ Քյոխյանը: Նրա խօսքերով, «Դիլիջան» ազգային պարկում էկոտուրիստական երթուղիների վերականգնման աշխատանքներն սկսուել են 2007թ.-ից: Այդ տարի ազգային պարկում վերականգնվել են եւս երկու երթուղիներ, որոնք մաքրուել են եւ տեղադրուել են ուղղորդիչ նշաններով: Նշուեց, որ «Դիլիջան»-ում կան բուսական եւ կենդանական աշխարհի աւելի քան 1 000 տարատեսակներ, բազմաթիւ պատմա-ճարտարապետական եւ հնէաբանական յուշարձաններ, սակայն դեռ շատ անելիք կայ պարկը զբոսաշրջիկների համար հրապուրիչ դարձնելու, այցելուներին բարձրորակ ծառայութիւններ եւ ենթակառուցուածքներ առաջարկելու, զբոսավարների պատրաստման առումով: Ըստ Ա.Քյոխյանի, փետրուարի 28-ին 9 դիլիջանցի զբոսավարներ հավաստագրվել են որպէս Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (ԶԱՀՖ) չափանիշներին համապատասխանող զբոսավարներ: Համապատասխան դասընթացները եւ հավաստագրումը կազմակերպուել են Հայ զբոսավարների գիլդիայի եւ «Դիլիջան» ազգային պարկի կողմից` ՄՄՀՀ-ի աջակցութեամբ: Զբոսավարներից չորսն արդէն աշխատանքի են անցել ազգային պարկում: Դասընթացներին մասնակցել է 13 մարդ:
  -   Տնտեսութիւն