Ստեփանակերտի տուն-ինտերնատը պէտք է համապատասխանի միջազգային չափանիշներին


Ստեփանակերտի տուն-ինտերնատը պէտք է համապատասխանի միջազգային չափանիշներին

  • 24-03-2011 16:29:17   | Հայաստան  |  Հասարակութիւն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 24-ին այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, որտեղ ծանօթացել է հաստատութեան պայմաններին: Այնտեղ նա անցկացրել է աշխատանքային խորհրդակցութիւն` նուիրուած տուն-ինտերնատի վերանորոգման եւ վերակառուցման հետ կապուած հարցերին: Բ.Սահակեանը նշել է, որ վերակառուցողական աշխատանքներից յետոյ մայրաքաղաքի տուն-ինտերնատը պէտք է համապատասխանի միջազգային չափանիշներին` ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմանները եւ նրանց լիարժէք ինտէգրուածութիւնը հասարակութեանը: Այցի ընթացքում Բ.Սահակեանին ուղեկցում էին սոցապահովութեան նախարար Նարինէ Ասծատրեանը, քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանը, ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Զոյա Լազարեանը, պաշտօնատար այլ անձինք:
  -   Հասարակութիւն