Յայտնի ջազմեն Ջորջ Բենսոնը մէկ համերգ կունենայ Երեւանում <br />


Յայտնի ջազմեն Ջորջ Բենսոնը մէկ համերգ կունենայ Երեւանում

  • 29-10-2008 18:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիա» բանկն իր գլխամասային գրասենեակի բացման կապակցութեամբ, որը տեղի է ունենալու նոյեմբերի 12-ին, ջազի սիրահարներին նուիրելու է բացառիկ համերգ. առաջին անգամ Հայաստանում մէկ համերգով հանդէս կգայ յայտնի երաժիշտ Ջորջ Բենսոնը (ԱՄՆ): Համերգը տեղի կունենայ Կարեն Դեմիրճեանի անուան համալիրում` նոյեմբերի 12-ին ժամը 19:30-ին: Համերգը կկայանայ Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքոյ, ՀՀ մշակոյթի նախարարութեան աջակցութեամբ եւ «21-ի հեռանկարներ» 10-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Ջորջ Բենսոնը «Գրեմի» մրցանակի արժանացած ամերիկացի երաժիշտ է, որը սկսել է ձայնագրուել 21 տարկենում որպէս ջազ գիտարիստ: Նա նաեւ յայտնի է որպէս փոփ, R&B, սքաթ ոճերի երգիչ: 1980-ական թուականներին Ջորջ Բենսոնը եղել է առաւել հռչակաւոր երաժիշտներից մէկը Միացեալ Նահանգներում եւ մինչ այսօր շարունակում է պահպանել իր բարձր վարկանիշը: Նա յայտնի է նաեւ որպէս ունիկալ իմպրովիզատոր, վոկալիստ եւ գործիքավորող:
  -   Մշակոյթ