ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ<br /> ԲԱՑԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ<br />


ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՅԵՏՈՅ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐԸ
ԲԱՑԵՑ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

  • 28-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հիմնանորոգումից յետոյ հոկտեմբերի 28-ին այցելուների առաջ իր դռները բացեց Ռուսական արուեստի թանգարանը, որը շուրջ 25 տարի չէր ենթարկուել վերանորոգման. թանգարանի տարածքը քայքայվում էր, նկարները` վնասւում: Թանգարանի առաջին այցելուների թւում էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց թանգարանի տնօրէն Անահիտ Ֆլջյանը, թանգարանի շէնքը հիմնանորոգվեց շնորհիւ ՀՀ նախագահի կողմից Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գումարներից յատկացուած 37 մլն. դրամի (շուրջ 120 հազար ԱՄՆ դոլար): Եվս 350 հազար ռուբլի թանգարանին է յատկացրել Մոսկուայի կառավարութիւնը: Թանգարանը սկզբնապէս ստեղծուել է պրոֆեսոր Արամ Աբրահամեանի անձնական հաւաքածուի հիման վրայ, այնուհետեւ վերածուել Ռուսական արուեստի թանգարանի, որի հաւաքածուում ներկայումս առկայ է 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի շուրջ 120 ռուս նկարիչների 333 գործ` հեղինակների թւում են, մասնաւորապէս, Սերովը, Կորովինը, Արխիպովը, Նեստերովը, Վրուբելը, Գոլովինը, Սերեբրյակովան, Բենուան, Կուստոդիեւը, Ռերիխը եւ շատ ուրիշներ: Հիմնանորոգումից յետոյ թանգարանն ունի 8 սրահ, այդ թւում` թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամեանի յիշատակի սրահը: Ըստ Ա.Ֆլջյանի, 333 աշխատանքներից շուրջ 80-ը գտնւում է ֆոնդերում, սակայն թանգարանում նախատեսւում է կազմակերպել երեկոներ հասարակութեան համար, թեմատիկ ցուցահանդեսներ, ինչը հնարաւորութիւն կտայ ցուցադրել նաեւ ֆոնդերում գտնուող նկարները: Տնօրէնը որպէս թանգարանի առջեւ ծառացած լուրջ խնդիր նշեց այն, որ անհրաժեշտութիւն կայ վերականգնելու վնասուած նկարները, թանգարանի տնօրէնը հոյս ունի, որ կկարողանայ մասնագէտ հրաւիրել Մոսկուայից: ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը նկատեց. «Ժամանակին մի հաւաքածոյ դարձաւ թանգարան, աշխարհի տարբեր անկիւններում քանի՞ այդպիսի հաւաքածոյ կայ, որ պէտք է բերենք Հայաստան եւ դարձնենք թանգարաններ: Շատ կարեւոր է, որ այսօր ՀՀ նախագահը խոսում է այն մասին, որ մենք պէտք է կառուցենք տուն-թանգարանի շէնք, որտեղ մենք կկարողանանք այսպիսի հաւաքածուները բերել եւ ցուցադրել»:
  -   Մշակոյթ