UITE-ն ձեռնարկում է «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը


UITE-ն ձեռնարկում է «Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարքը

  • 24-03-2011 15:38:53   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայութիւնների որակի եւ բիզնեսի արդիւնաւէտութեան բարձրացումը, յաճախորդների, գոյքի եւ ակտիւների կառավարումը կարեւորագոյն գործօններ էն բիզնեսի յաջողութեան համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապէս կապուած է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից: Հաշուի առնելով վերոնշեալը` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` ,տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համարէ թեմատիկ հանդիպումների շարք, որի նպատակն է տնտեսութեան տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպէս նաեւ նրանց մշտապէս իրազեկ պահել տեխնոլոգիական նորութիւններին: Միջոցառման շրջանակում իւրաքանչիւր ամիս շահագրգիռ բիզնէս ձեռնարկութիւնների համար կ'անցկացուի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերութիւնների հետ, որի ընթացքում գործարարները հնարաւորութիւն կ'ունենան ծանօթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մէկ վայրում, ինչպէս նաեւ համատեղ քննարկել փոփոխուող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ: Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկուէն հետեւեալ ոլորտները` բանկեր, շինարարութիւն, բժշկութիւն եւ ֆարմացեւտիկայ, հանքարդիւնաբերութիւն, ոսկերչութիւն, առեւտուր/պահեստաւորում, ապահովագրութիւն, սննդային արդիւնաբերութիւն, ոչ սննդային արդիւնաբերութիւն, տրանսպորտ, տուրիզմ, գիւղատնտեսութիւն, կրթութիւն: Միջոցառման անդրանիկ հանդիպումը տեղի կ'ունենայ ս.թ. մարտի 25-ին ու 31-ին եւ նուիրուած կը լինի տեխնոլոգիաների կիրառմանը բանկային ոլորտում: Միջոցառման սկիզբը ժամը 10:00 է, իսկ մինչ այդ` 09:40-ին, լրագրողների համար տեղի կ'ունենայ բրիֆինգ, որը կը վարեն ԻՏՁՄ գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը, Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը եւ Հայաստանի Բանկերի Միութեան տնօրէն Սեյրան Սարգսեանը: Միջոցառումը կ'անցկացուի Հայաստանի Բանկերի Միութեան գրասենեակի դահլիճում /Կորիւնի փող., 19այ շէնք, 6-րդ յարկ/: Միջոցառումը կ'իրականացուի Հայաստանի Բանկերի Միութեան եւ ՀՀ Կենտրոնական Բանկի աջակցութեամբ: Անդրանիկ հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղուած տեխնոլոգիական լուծումներ կներկայացնէն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերութիւնները: ԻՏՁՄ մասին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը հիմնադրուել է 2000թ` որպէս Հայաստանում գործող տեղեկատուական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկութիւնների բիզնէս ասոցիացիայ: Իտձմ-ն ստեղծուել է ոլորտի ձեռնարկութիւնների շահերի պաշտպանութեան, բիզնեսի խթանման նպատակով, հիմնադիրներն էն ,միգմաէ, ,ալգորիթմէ, ,լինկէ, ,հայկական ծրագրերէ, ,արմինկոէ եւ ,սեդիթէ ընկերութիւնները: ԻՏՁՄ անդամ ընկերութիւնների թիւն արագօրէն աճում է: 2011թ. մարտի 11-ի դրութեամբ նրանց թիւը հասել է 52-ի: Մեր անդամները Հայաստանում գործող տեղական եւ միջազգային կազմակերպութիւններ էն, որոնք մասնաւորապէս ներգրաւուած էն ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների եւ էլեկտրօնային առեւտրի, հետազօտման եւ զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի եւ այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրաւում էն առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում: Իր գործունէութեան շրջանակներում Իտձմ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղուած ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնէս միջավայրի ստեղծմանը, այդ թւում` DigiTec Expo ամենամեայ ՏՀՏ/ԲՏ ցուցահանդէսը, DigiTec ցուցահանդէս-ֆորումը, ՏՀՏ լիդէրների հանդիպում-ֆորումը, Հայաստանի ռոբոտների բաց առաջնութիւնը /ArmRobotics/, Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնութիւնը, Տեղեկատուական Տեխնոլոգիաները բիզնեսի համար թեմատիկ հանդիպումների շարքը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ