ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2009 Թ.-ԻՆ ՄԵԾԱԾԱՒԱԼ<br /> ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է 2009 Թ.-ԻՆ ՄԵԾԱԾԱՒԱԼ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

  • 24-10-2008 15:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութիւնը աղքատութեան յաղթահարման, բնակչութեան կենսամակարդակի բարձրացման, սոցիալական արդարութեան արմատաւորման, հասարակութեան բեւեռուածութեան վերացման, գիտակրթական համակարգի արդիականացման, կրթութեան մատչելիության ապահովման ռազմավարական ծրագրերի ֆինանսաւորման նպատակով 2009 թուականին նախատեսում է մեծածաւալ ներդրումներ իրականացնել: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 24-ի համատեղ նիստում յայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը` ներկայացնելով 2009թ. պետբիւջէի նախագիծը: Ըստ վարչապետի, կրթութեան ոլորտում ներդրումները կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը, սոցիալական ապահովութեան ոլորտում` 6,1 տոկոսը, առողջապահութեան ոլորտում` 1,6 տոկոսը: Նշուած ոլորտներում պետական ներդրումները, առանց կառավարման ապարատի պահպանութեան ծախսերի, կկազմեն 441 մլրդ դրամ կամ 2008թ.-ի համադրելի մակարդակի նկատմամբ` 69 մլրդ դրամով աւելի, այսինքն, աճը կկազմի 18,5 տոկոս: Կրթութեան ոլորտում պետբիւջէից ներդրումները 2009թ.-ին ծրագրաւորուել են 126 մլրդ դրամի չափով կամ 2008թ.-ի համեմատ 23 մլրդ դրամով աւելի, աճը կազմում է 22,2 տոկոս: Ըստ Տ.Սարգսեյանի, դա հնարաւորութիւն կընձեռի հանրակրթական ոլորտում բարձրացնել մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ եւ տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձերը: Մանկավարժական 1 դրոյքի հաշւով` ներառեալ լրացուցիչ վարձատրությունները, աշխատավարձի մակարդակը կհասցուի 116,3 հազար դրամի` ներկայիս մօտ 89,6 հազար դրամի դիմաց, վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը` 176 հազար դրամի ներկայիս մօտ 136 հազար դրամի դիմաց: Երկրորդ գերակայ ուղղութիւնը առողջապահութիւն է, որտեղ պետբիւջէի ներդրումները 2009թ.-ին ծրագրաւորուել են 65 մլրդ դրամի չափով կամ 2008թ.-ի համեմատ 11,5 մլրդ դրամով աւելի: Աճը կազմում է աւելի քան 21 տոկոս: Առողջապահութեան ոլորտում հիմնական գերակայութիւնը շարունակուելու է համարուել առաջնային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնութիւնը: Ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնութեան ծաւալներում կընդգրկուի ամբողջ ազգաբնակչութիւնը` անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից, բացառութեամբ ստոմատոլոգիական բուժօգնութեան, որն անվճար է նախատեսւում իրականացնել միայն բնակչութեան սոցիալապէս անապահով խմբերի, մինչեւ 8 տարեկան երեխաների, 65 տարեկան եւ աւելի բարձր տարիքի տանձանց, ինչպէս նաեւ 12 տարեկան երեխաների համար: Նախագծով նախատեսւում է առաջնային բուժօգնութիւն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատակիցների հաշուարկային միջին ամսական աշխատավարձերը հասցնել 93 հազար դրամի` ներկայիս 77 հազար դրամի դիմաց, բուժանձնակազմի աշխատակիցներինը` շուրջ 60 հազար դրամի` 49 հազար դրամի դիմաց, հիւանդանոցային բուժօգնութիւն իրականացնող բուժհաստատություններում բժշկական անձնակազմի աշխատակիցներինը` 66 հազար դրամի` 51 հազար դրամի դիմաց, իսկ միջին բուջժանձնակազմի աշխատակիցներինը` 52 հազար դրամի ներկայիս 40 հազար դրամի դիմաց: 3-րդ գերակայութիւնը սոցիալական պաշտպանութիւնն է, որտեղ բիւջէի ներդրումները կկազմեն շուրջ 250 մլրդ դրամ` 2008թ.-ի ծրագրային մակարդակի նկատմամբ աճելով 34 մլրդ դրամով կամ 16 տոկոսով: Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրուող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23,6 հազար դրամ` ներկայիս 21 հազար դրամի դիմաց, աճը կկազմի 12 տոկոս: 3 եւ աւելի երեխայ ծնուելու կապակցութեամբ 2009թ.-ին իւրաքանչիւր երեխայի համար միանուագ նպաստի չափը կկազմի 430 հազար դրամ` ներկայիս 300 հազար դրամի (մօտ 1000 ԱՄՆ դոլար) դիմաց կամ 43 տոկոսով աւելի: Ընդ որում, ըստ վարչապետի, այսուհետեւ այդ միջոցները ստանալու են ոչ միայն սոցիալապէս անապահով, այլեւ բոլոր ընտանիքները: Կենսաթոշակների գծով 2009թ.-ին նախատեսուել է 181 մլրդ դրամի յատկացում կամ 2008թ.-ի համեմատ 15 տոկոսով աւելի: Աշխատանքային կենսաթոշակների չափը 2009թ. կկազմի 25,5 հազար դրամ` 21,8 հազար դրամի դիմաց, աճը կկազմի 17 տոկոս: 2009թ.-ին շարունակուելու է «Խնայբանկի» աւանդների վերադարձման ծրագրի իրականացումը: Այդ նպատակով 2009թ.-ին նախատեսուել է 1,6 մլրդ դրամի յատկացում` 2008թ.-ի 1,3 մլրդ դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն