«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ<br /> ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆԸ<br />


«ԱՐՄԷՆՏԵԼ»-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆԸ

  • 24-10-2008 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2008թ.-ի վերջն «արմէնտել»-ը թվանիշային կապ կապահովի Հայաստանի 70-80 տոկոս տարածքում, նախատեսուած 5 քաղաքի փոխարէն ինտերնետ հասանելիութեան կապահովուի 22-23 քաղաքներում: «Արմէնտել»-ը պատրաստ է համագործակցել ինտերնետի հասանելիութեան, էլեկտրոնային կառավարման եւ կրթութեան տարածմանն ուղղուած պետական ծրագրերի իրականացման ոլորտում: Այս մասին յայտնեց «արմէնտել» ՓԲ ընկերութեան գլխաւոր տնօրէն Նեյչո Վելիչկովը: Անդրադառնալով ինտերնետ հասանելիութեան ծառայութիւնների շուկայում գների նուազեցման հնարաւորութիւններին, նա նշեց, թէ «երբ «արմէնտել»-ը կատարեց ինտերնետի էժանացման ուղությամբ առաջին քայլը, որը «hi-line» ծառայութեան (ամսական վճար/անսհամանափակ ինտերնետ սխեմա) գործարկումն էր, ընկերութիւնը տուգանվեց ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից: Դա հակամրցակցային քաղաքականութիւն է: Եթէ մի օպերատոր ունի սպառողների կողմից պահանջված որակեալ ծառայութիւն մատուցելու հնարաւորութիւն, ապա նրան պէտք է տրվի այդ հնարաւորութիւնն օգտագործելու շանս»: Այն հարցին, որ եթէ միւս օպերատորները դադարեն «արմէնտել»-ին մեղադրել այն բանում, որ ընկերութիւնն օգտագործում է «արմէնտել»-ին պատկանող ֆիքսուած հեռախօսակապի գծերը, ընկերութիւնը կնուազեցնի՞ «hi-line»-ի գները, Ն.Վելիչկովը պատասխանեց, որ միւս օպերատորներն օգտագործում են այդ գծերը, եւ ներկայումս «արմէնտել»-ը տրամադրում է իր գծերը նման ցանկութիւն յայտնած բոլոր օպերատորներին: Նա յաւելեց, որ «արմէնտել»-ը յստակ կատարում է բոլոր այն պարտաւորութիւնները, որոնք ունի ըստ օրէնսդրութեան: Պարզաբանվեց, որ «արմէնտել»-ին տուգանել են ոչ թէ գծեր չտարամադրելու համար, այլ այն բանի, որ ընկերութիւնը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը ինտերնետ հասանելիութեան ծառայութիւնների շուկայում, ինչն, ըստ Ն.Վելիչկովի, այդպէս չէ: «արմէնտել»-ի գլխաւոր տնօրէնի գնահատմամբ, Հայաստանում կան այդ ծառայութիւնների գների յետագայ նուազեցման տնտեսական հնարաւորութիւններ, որոնք կախուած են միջազգային կապուղիների օպերատորներից գնուող տրաֆիկի գների նվազեցումից եւ Հայաստանում վերջնական սպառողների թուի աճից: Ըստ Ն.Վելիչկովի բերած օրինակի, 6 մեգաբիթ/վրկ արագագործութեամբ անսահմանափակ ինտերնետի համար նա Բուլղարիայում վճարում է ամսական 12 եւրօ: Իսկ «արմէնտել»-ը 1 մեգաբիթ/վրկ արագագործութեամբ ինտերնետի համար ամսական գանձում է 75,6 եվրոյին համարժէք գումար: Միաժամանակ, պրովայդերներն այնտեղ Հայաստանի համեմատ 10 անգամ էժան են գնում տրաֆիկը միջազգային կապուղիների օպերատորներից:
  -   Տնտեսութիւն