ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻՑ ՅԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ «ՖԻՄԱ»-Ն<br />


ԵՒՐՈՊԱՅԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 5-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՄԵՐԻՑ ՅԱՂԹԱՆԱԿ ՏՈՆԵՑ ՄԻԱՅՆ «ՖԻՄԱ»-Ն

  • 22-10-2008 15:06:00   |   |  Սպորտ
ԿԱԼԻԵՏԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Կալիտեա քաղաքում անցկացուող Եւրոպայի շախմատի ակումբային առաջնութիւնում հոկտեմբերի 21-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Կանանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 1,5:2,5 հաշւով պարտութիւն կրեց Ռուսաստանի «Էկոնոմիստից» եւ 5 միաւորով բաժանում է 9-11-րդ տեղը: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի «Միկան» 2,5:3,5 հաշւով զիջեց Գերմանիայի «Բադեն-Բադեն»-ին: «Բանկային արքայ»-ն նոյն հաշւով պարտուեց Գերմանիայի մէկ այլ` «Մյուլհեյմ Նորդ», ակումբին: Իսկ «ՖԻՄԱ»-ն 4,5:1,5 հաշւով առաւելութեան հասաւ Իտալիայի «Մենդրիսիոյի» նկատմամբ: 5 փուլից յետոյ «Միկան» 8 միաւորով բաժանում է 4-11-րդ, իսկ «Բանկային արքայ»-ն եւ «ՖԻՄԱ»-ն` 6-ական միաւորով` 15-29-րդ տեղը: Հոկտեմբերի 22-ին նշանակուած են 6-րդ փուլի հանդիպումները:
  -   Սպորտ