ԵՐԵՒԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԵԱՆ ՋԱԶԻ ԳԵՐԱՍՏՂ ԱԼ ՋԵՐՈՆ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԵԱՆ ՋԱԶԻ ԳԵՐԱՍՏՂ ԱԼ ՋԵՐՈՆ

  • 21-10-2008 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան ջազի գերաստղ լեգենդար Ալ Ջերոն Երեւանում է, եւ հոկտեմբերի 21-ին միայն մէկ համերգային ծրագրով հանդէս կգայ Ալ.Սպենդարյանի անուան օպերայի եւ բալետի ակադեմիկան թատրոնում: «Հայկական ջազ - 70»-ի շրջանակներում կազմակերպուած այս համերգին սպասող բազմաթիւ երեւանցիներ, սակայն, չեն կարող ներկայ լինել երաժշտական այդ միջոցառմանը, քանի որ, ինչպէս նշեցին կազմակերպիչները, ամերիկացի ջազմենը եւ նրա պրոդյուսերը խստապահանջ են եւ դէմ են, որ դահլիճում նախատեսուածից աւելի հանդիսատես լինի: Մինչեւ համերգը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայ լրագրողներին հնարաւորութիւն ընձեռվեց որոշ հարցեր ուղղել Ալ Ջերոյին: Տաղանդաւոր երաժիշտը ջազային երաժշտությանը յատուկ ազատ ու անկաշկանդ պահուածքով խօսեց երաժշտությունից ու կեանքից, նշելով, որ իր համար երաժշտութիւնը եւ կեանք է, եւ աշխատանք, եւ մեծ հոբի. «դա երիտասարդական բերկրանք է եւ ինձ ուժ է տալիս ապրելու եւ ստեղծագործելու»: «Ես ամուսնացած եմ եւ երջանիկ, քանի որ կինս մինչ օրս ինձ հետ է: Ունեմ մէկ որդի: Իմ աշխատանքն այնպիսին է, որ անվերջ դրսում եմ, սակայն ընտանիքս միասին է, եւ կարծում եմ, որ սա մեծ նուաճում է ինձ համար»,- ասում է ամերիկացի երաժիշտը: Ալ Ջերոն մեծացել է հոգեւարականի ընտանիքում, վաղ տարիքում երգեհոնահար մոր հետ հասճախել է եկեղեցի, լսել հոգեւոր երաժշտություն, եւ այս ամէնը նրան օգնել է հասնել երաժշտական բարձունքների: Նա արժանացել է 5 Գրեմմի մրցանակի: Մասնագիտութեամբ հոգեբան Ալ Ջերոյի խօսքերով, հոգեբանութիւնը օգնել է նրան երաժշտութեան մէջ. «այդ մասնագիտութիւնը աւելի նրբազգաց է դարձնում, եւ դու աւելի լաւ ես զգում այն»: Նա 4 տարի աշխատել է հաշմանդամների վերականգնողական կենտրոնում: «Ես անընդհատ երաժշտութեան աշխարհում եմ, այն իմ մէջ է, եւ ես անզօր եմ դրա դէմ»,- ասում է նա: Անուանի երաժիշտը համոզուած է, որ այսօր երաժշտութիւնը չարաշահում են. «ամէն տեղ այն հնչում է` փողոցում, տարնսպորտում, կրպակում, ռեստորանում եւ ակումբում, իսկ մարդիկ անընդհատ լսելով` լուրջ չեն վերաբերւում դրան»: Տաղանդաւոր ջազմենը Հայաստանի եւ հայերի մասին շատ տեղեկացված չէր, սակայն նշեց, որ այն ռեստորանում, ուր նա լինում է շաբաթուայ մէջ 3 անգամ, հնչում է հայկական երաժշտություն եւ կերակուրներն էլ համեղ են:
  -   Մշակոյթ