ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ. «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ<br /> ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»<br />


ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿԵԱՆ. «ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՍՊՈՐՏԸ ԱՐՄԱՏԱԿԱՆ
ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽԻՍՏ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

  • 14-10-2008 17:48:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դահլիճում տեղի ունեցաւ Հայաստանի մարզական ակտիւի համաժողով, որին մասնակցեցին տարբեր մարզական գերատեսչութիւնների, ֆեդերացիաների, մարզադպրոցների պատասխանատու աշխատողներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմէն Գրիգորեանն իր ելոյթում անդրադարձաւ Պեկինի 29-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկների ունեցած մրցելոյթների, նշելով, որ նախորդի` Աթէնքի օլիմպիադայի, համեմատ առաջընթացն ակնյայտ է: Նախարարը դրական գնահատեց յատկապէս հայ ծանրորդների մրցելույթները: Միաժամանակ Ա.Գրիգորեանը յիշատակեց նաեւ հանրապետութեան մարզադպրոցներում առկայ բազմաթիւ թերութիւնները: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէի նախագահ Գագիկ Ծառուկեանի խօսքերով, հայրենական սպորտը արմատական վերափոխումների խիստ կարիք ունի: Նա յայտնեց, որ ըմբշամարտի, բռնցքամարտի եւ ձիւդոյի հանրապետական ֆեդերացիաների եւ այդ մարզաձեւերի հաւաքականների գլխաւոր մարզիչների փոփոխութիւններ կկատարուեն: Ըստ Գ.Ծառուկեանի, օլիմպիական քառամյա փուլում աշխարհի կամ Եւրոպայի մեդալակիրներ չտուած օլիմպիական հերթափոխի մարզադպրոցների տնօրենները նույնպես իրենց տեղը կզիջեն արժանիներին:
  -   Սպորտ