ՍԱՄՈՒԷԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ ԴԱՐՁԱՆ ՇԱԽՄԱՏԻ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ<br />


ՍԱՄՈՒԷԼ ՏԵՐ-ՍԱՀԱԿԵԱՆԸ ԵՎ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐԵԱՆԸ ԴԱՐՁԱՆ ՇԱԽՄԱՏԻ
ԵՒՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

  • 25-09-2008 17:04:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 24-ին Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում աւարտուեց Եւրոպայի շախմատի պատանեկան առաջնութիւնը (5 տարիքային խմբով): Մրցումներին մասնակցեցին 44 երկրների 921 տղաներ ու աղջիկներ: Հայաստանի 23 ներկայացուցիչներից Սամուէլ Տեր-Սահակեանը 16 տարեկանների պայքարում 9 հնարաւորից վաստակեց 6,5 միաւոր եւ գրաւեց 2-րդ տեղը: Իսկ յաղթող ճանաչուեց Իլյա Նիժնիկը (Ուկրաինա)` 8 միաւորով: 14 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորեանը 7 միաւորով 3-րդն էր: Յաղթեց Իվան Բուկապշինը (Ռուսաստան)` 7,5 միաւորով:
  -   Սպորտ