ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱՅ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ<br /> ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱՅ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԱՐԵՎԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 25-09-2008 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱԲՈՎԵԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աբովեան քաղաքի կրթահամալիրում սեպտեմբերի 25-ին անցկացուեց արեւային էներգիային նուիրուած թեմաներով գիտահանրամատչելի դասընթաց, որին մասնակցեցին ակադեմիկոս Պարիս Հերունին, Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի նախաձեռնող եւ DVH տիպի անհատական հելիոհամակարգերի հեղինակ, տեխնիկական գիտութիւնների դոկտոր Վահան Համազասպյանը եւ այլոք: Ինչպէս նշեց Վ.Համազասպյանը, այս ոլորտի զարգացման համար Հայաստանում առկայ են եւ գիտական ռեսուրսներ, եւ արեւափայլի մեծ տեւողություն: Ըստ նրա, տարէցտարի թանկանում եւ սպառւում են գազի, նաւթի պաշարները, ուստի այլընտրանքային էներգետիկայի զարգացումը աւելի ձեռնտու է: «Արեւային տեխնոլոգիաները որպէս այլընտրանքային էներգետիկայի կարեւորագոյն բաղկացուցիչ մաս, մեր հասարակութեան համար մնում են անհասկանալի, այն դէպքում, երբ վերջին տարիներին գերտէրութիւնները մեծ ուշադրութիւն են դարձնում արեւային տեխնիկային»,- ասաց նա: Վ.Համազասպյանը նշեց, որ դասընթացների նպատակն է հանրութեանը ներկայացնել արեւային տեխնոլոգիաները, որոնց կիրառումը Հայաստանում կտայ լուրջ տնտեսական եւ քաղաքական դիվիդենտներ:
  -   Տնտեսութիւն