ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՅԱՆՁՆՈՒԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՆՈՐ<br /> ՄԱՅՐՈՒՂԻՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՅԱՆՁՆՈՒԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՆՈՐ
ՄԱՅՐՈՒՂԻՆ

  • 19-09-2008 14:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Լինսի» հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացւում են միջպետական եւ հանրապետական ճանապարհների շինվերանորոգման աշխատանքներ: Ինչպէս սեպտեմբերի 19-ի ասուլիսում յայտնեց հիմնադրամի «Ճանապարհաշինութիւն» ԾԻԳ-ի տնօրէն Էդուարդ Բեզոյանը, ծրագրի շրջանակներում կառուցուել է Շիրակի մարզի 41 կմ ընդհանուր երկարությամբ Հոռոմ-Արթիկ-Ալագեազ, ինչպէս նաեւ 16,2 կմ երկարությամբ Արմաւիր-Իսահակեան-Գիւմրի աւտոճանապարհը: Այս աշխատանքների համար յատկացուել է 16 մլն ԱՄՆ դոլար: Է.Բեզոյանի խօսքերով, ներկայումս հսկայածաւալ շինաշխատանքներ են իրականացւում մայրաքաղաքում, որոնց համար յատկացուել է 20,9 մլն դոլար, որից մօտ 3 մլն դոլարով իրականացուել են Տիգրան Մեծ պողոտայի վերակառուցման աշխատանքները` Տաշիր առեւտրի կենտրոնից մինչեւ Սասունցի Դավիթ հրապարակը: Ներկայումս ընթացքի մէջ են Կոմիտասի պողոտայի վերակառուցման աշխատանքները` Կասյանից մինչեւ Տիգրանյան փողոց: Պողոտայի վերակառուցման համար յատկացուել է 1 մլրդ 400 մլն դրամ: Է.Բեզոյանը վստահեցրեց, որ այս տարի ամբողջութեամբ կաւարտուեն 2 տարի առաջ սկսուած Կոմիտասի պողոտայի վերակառուցման աշխատանքները: Հիմնադրամի միջոցներով կառուցւող երրորդ խոշոր կառոյցը Սարալանջի նոր մայրուղին է: Այն սկսւում է Աւետիսեան-Փափազյան խաչմերուկից, հասնում մինչեւ Ազատութեան պողոտայ եւ շարունակւում մինչեւ Հերացի-Մյասնիկյան փողոցների հատման հատուածը: Է.Բեզոյանը յայտնեց, որ 3 խոշոր տրանսպորային հանգույցներից բաղկացած մայրուղու ընդհանուր երկարությունը մօտ 2,7 կմ : Ըստ նրա, մայրուղու կառուցումից յետոյ Հերացի փողոցից մինչեւ Կոմիտասի պողոտայ մեքենաները կհասնեն 1,5-2 րոպեում` նախկին 15-20 րոպեի փոխարէն: Է.Բեզոյանի խօսքերով, Սարալանջի մայրուղու կառուցման համար յատկացուել է 6 մլրդ դրամ: Նշուեց նաեւ, որ մայրուղին շահագործման կյանձնուի սեպտեմբերի 29-ին:
  -   Տնտեսութիւն