ԵՐԵՒԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԱԿ-Ի ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՄԱԿ-Ի ԳԱՒԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹԻՒՆԸ

  • 17-09-2008 14:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 19-ին Երեւանի պետական համալսարանի պուրակի հարակից տարածքում ՄԱԿ-ի Հայաստանի ասոցիացիայի եւ Շախմատի հանրապետական ակադեմիայի նախաձեռնութեամբ կանցկացուի ՄԱԿ-ի գաւաթի խաղարկութիւնը: Այն դարձել է աւանդական եւ կանցկացուի 4-րդ տարին անընդմէջ: Խաղասեղանների մօտ կնստեն Հայաստանի բոլոր քաղաքների, ինչպէս նաեւ Երեւանի շախմատային օջախների մինչեւ 12 տարեկան առաջատար պատանիները: Նրանցից բացի, 15-ական մրցակիցների հետ միաժամանակեայ խաղաշարով հանդէս կգան գրոսմայստերներ, համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Վլադիմիր Յակոբեանը, «Սեւանայ լիճ» միջազգային մրցաշարի յաղթող Արման Փաշիկյանը եւ Տիգրան Լ.Պետրոսեանը:
  -   Սպորտ