ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ 5%-ՈՎ<br /> ԿԻՋԵՑՈՒԵՆ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՈՒՄ ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԸ 5%-ՈՎ
ԿԻՋԵՑՈՒԵՆ

  • 08-09-2008 17:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ֆլեշ» ՍՊԸ-ի բենզալցակայաններում սեպտեմբերի 9-ից բենզինի գները կիջեցուեն 20 դրամով կամ 5%-ով` հասնելով 390 դրամի 1 լիտրի դիմաց: Այս մասին սեպտեմբերի 8-ի ասուլիսում յայտնեց ընկերութեան նախագահ Բարսեղ Բեգլարեանը: Նրա խօսքերով, ներկայումս Փոթիի նաւահանգստում եւ Բաթումում գտնւում է 27-28 վագոն բենզին եւ դիզվառելիք, որը Հայաստան կտեղափոխուի մինչեւ այս շաբաթուայ վերջ: Դրանից յետոյ, ըստ Բ.Բեգլարեանի, բենզինի գները կիջեցուեն եւս 2-5%-ով: Նա վստահեցրեց, որ հանրապետութիւնում այսօր բենզինի պակաս չկայ, եւ առաջիկայ 1-2 օրերի ընթացքում այլ ընկերութիւնների կողմից սպասարկվող բենզալցակայաններում եւս բենզինի գները կիջեցուեն: Ըստ «Ֆլեշի» նախագահի, վրաց-օսական հակամարտութեան հետեւանքով հանրապետութիւն դիզվառելիք ներկրել են Իրանով` Թուրքմենստանից, իսկ բենզինը ներկրուել է պետական օղակներով: Բ.Բեգլարեանի խօսքերով, քայլեր են ձեռնարկւում, որպէսզի յետագայում բենզինի ներկրումը իրականացուի հենց այդ ճանապարհով: Նշուեց նաեւ, որ հանրապետութիւնում ամսական վաճառւում է 15 հազար տոննա բենզին եւ 7-8 հազար տոննա դիզվառելիք:
  -   Տնտեսութիւն