2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԼՂՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԱԾ<br /> ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԾԱՒԱԼԸ 31,3%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒԼԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻՑ ԼՂՀ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԱԾ
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԾԱՒԱԼԸ 31,3%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 28-08-2008 16:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետական բիւջէի ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները կազմել են 48,1 մլրդ դրամ (աւելի քան 156,7 մլն ԱՄՆ դոլար) կամ իննամսյա ծրագրի 53,1%-ը: Մասնաւորապէս, 55,2 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը եւ 7,1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը: 2007թ.-ի յունուար-յուլիսի համեմատ ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը նուազել են 36,6%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետբիւջէն (առանց արտաքին աղբիւրներից ֆինանսաւորւող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարուել է աւելի քան 8,2 մլրդ դրամ հավելուրդով` ինն ամիսներին նախատեսուած 49,9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ընդ որում, ֆինանսաւորման ներքին աղբիւրները կազմել են 3,4 մլրդ դրամ` նախորդ տարուայ 10,5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտաքին աղբիւրները` 11,6 մլրդ դրամ` նախորդ տարուայ 4,6 մլրդ դրամի դիմաց: Պակասուրդի ֆինանսաւորման ներքին աղբիւրներում շուրջ 9,5 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից (արժեթղթերից) զուտ մուտքերը: 36,1 մլն դրամ ուղղուել է մուրհակների մարմանը: 80,9 մլն դրամ տրամադրվել է բռնադատուած քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարութիւն իրականացնելու նպատակով: 229 մլն դրամ մուտքագրուել է նախկինում տրամադրուած վարկերի վերադարձից: 2008թ.-ի առաջին եօթ ամիսներին 6,2 մլրդ դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները: Այդ ժամանակահատուածում պակասուրդի ֆինանսաւորման նպատակով Համաշխարհային բանկի կողմից տրամադրվել է 6,4 մլրդ դրամ` Աղքատութեան յաղթահարման աջակցութեան չորրորդ վարկային ծրագրի շրջանակներում: Արտաքին պարտաւորութիւնների մարմանը 2008թ.-ի յունուար-յուլիսին ուղղուել է շուրջ 3 մլրդ դրամ, որից 2,3 մլրդ դրամ յատկացուել է Համաշխարհային բանկի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 374,2 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկի մարմանը, 272,2 մլն դրամ` Գիւղատնտեսութեան զարգացման միջազգային հիմնադրամի աջակցութեամբ իրականացyող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 17,1 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման ծրագրի գծով պարտքի մարմանը: 2008թ.-ի յունուար-յուլիսին ՀՀ պետբիւջէից 15,1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին, որը 31,3%-ով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը: Ֆինանսաւորման արտաքին աղբիւրներում Վրաստանին տրամադրուած վարկերից ՀՀ պետական բիւջէ է վերադարձուել 28,8 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն