2008 Թ.-Ի 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՒԱԾ<br /> ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՒԱԼԸ 25%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՂՂՈՒԱԾ
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՒԱԼԸ 25%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 26-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆիզիկական անձանց փոխանցումները (առանց բանկային հաշուի բացման) իրականացւում են ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերի եւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնների միջոցով: ՀՀ տարածքում գործող առեւտրային բանկերը յաճախորդների դրամական փոխանցումներն արագ իրականացնելու նպատակով 2008թ.-ի 2-րդ եռամսյակի վերջի դրութեամբ անդամակցել են, ընդհանուր առմամբ, 17 միջազգային համակարգերի (WESTERN UNION, MONEY GRAM, ANELIK, UNISTREAM, CONTACT եւ այլ համակարգերի): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում այս համակարգերին մասնակից բանկերի միջոցով Հայաստան փոխանցումների ծաւալը կազմել է 108 մլրդ 215 մլն ՀՀ դրամ կամ մօտ 352 մլն 366 հազ. ԱՄՆ դոլար (քանակը 420 229), ինչը 11,1 անգամ գերազանցել է արտասահման կատարուված փոխանցումների ծաւալը: Դրա արդիւնքում նշուած համակարգերով դրամական միջոցների զուտ ներհոսքը առեւտրային բանկերի միջոցով կազմել է 98 մլրդ 463 մլն դրամ: Հայաստան փոխանցումների զուտ ներհոսքը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելացել է 1,2 անգամ (17 մլրդ 690 մլն դրամով): Այս համակարգերով Հայաստան կատարուված մէկ փոխանցման միջին ծաւալը կազմել է 258 հազ. դրամ, ինչը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելին է 25 հազ. դրամով: Այս տարուայ 2-րդ եռամսյակում դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնները միջազգային վճարային համակարգերին անդամակցելու միջոցով Հայաստանի իրենց յաճախորդներին կատարել են 1,02 մլրդ դրամի վճարում, այդ թւում, 8 մլն դրամի վճարումը կատարուել է միջազգային դրամական փոխանցումների իրականացման համակարգերին անդամակցելու միջոցով, իսկ արտասահման կատարուել է 0,09 մլրդ դրամի փոխանցում: Ընդ որում, դրամական փոխանցումների իրականացման համակարգերով մէկ վճարման միջինը կազմում է 104 հազ. դրամ, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ գրեթէ պահպանել է նոյն մակարդակը: SWIFT համակարգի միջոցով իրականացուած փոխանցումներում ֆիզիկական անձանց ուղղուած վճարումները կազմել են մօտ 67 մլրդ դրամ, կամ 16 մլրդ դրամով աւելի: Մէկ վճարման միջինը աւելացել է 469 հազ. դրամով եւ կազմել 2,55 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի եւ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպութիւնների միջոցով ֆիզիկական անձանց ուղղուած դրամական փոխանցումները 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելացել են 25%-ով եւ կազմել 176 մլրդ դրամ, իսկ արտասահման կատարուված փոխանցումների ծաւալը` 17%-ով եւ կազմել 92 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն