2008 Թ.-Ի 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ<br /> ՄԱՐՄԱՆ ԾԱՒԱԼԸ ՄՕՏ 11,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է<br />


2008 Թ.-Ի 2-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ
ՄԱՐՄԱՆ ԾԱՒԱԼԸ ՄՕՏ 11,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է

  • 26-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի 2-րդ եռամսյակի վերջի դրութեամբ Պետական արժեթղթերի հաշուառման եւ հաշուարկների իրականացման համակարգին անդամակցել են ՀՀ տարածքում գործող 5 գործակալ եւ 17 դիլեր բանկեր, Աւանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան, Հայաստանի Ֆոնդային բորսան, մէկ ոչ բանկ դիլեր, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարութիւնը (թողարկողի կարգավիճակով` պետական պարտատոմսերի հետ կապուած), Գանձապետական պահառուն, ինչպէս նաեւ ՀՀ Կենտրոնական բանկը (կենտրոնական պահառուի կարգավիճակով եւ թողարկողի կարգավիճակով` ԿԲ-ի սեփական պարտատոմսերի հետ կապուած): Թստ ՀՀ ԿԲ-ի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, համակարգի կողմից պետական (Գանձապետական) արժեթղթերի առաջնային տեղաբաշխման եւ մարման նպատակով ձեւաւորուել է 545 յանձնարարական` 15 մլրդ 2 մլն դրամ ծաւալով (մօտ 48,85 մլն ԱՄՆ դոլար), ինչը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ նուազել է 2 մլրդ դրամով (մօտ 11,8%-ով): Ընդ որում, առաջնային` տեղաբաշխման ժամանակ ձեռք բերուած, պետական պարտատոմսերի դիմաց բանկերի կողմից կատարուել է 6 մլրդ 783 մլն դրամի փոխանցում, իսկ պետական արժեթղթերի մարման դիմաց Գանձապետարանի կողմից կատարուել է 8 մլրդ 219 մլն դրամի փոխանցում: Այդ թւում, «Գանձապետական պահառու» համակարգի կողմից պետական արժեթղթերի դիմաց կատարուել է 78 մլն դրամի վճարում, որտեղ, համապատասխանաբար, մօտ 39 մլն դրամ կազմել են արժեթղթերի տեղաբաշխման եւ արժեթղթերի մարման դիմաց վճարումները: Պետական արժեթղթերի հաշուառման եւ հաշուարկների իրականացման համակարգի կողմից ՀՀ ԿԲ-ի սեփական արժեթղթերի առաջնային տեղաբաշխման եւ մարման նպատակով ձեւաւորուել է 188 յանձնարարական` 40 մլրդ 648 մլն դրամ ծաւալով: Նշուած արժեթղթերի առաջնային` տեղաբաշխման ժամանակ առեւտրային բանկերի կողմից ձեռք բերուած Կենտրոնական բանկի սեփական, պարտատոմսերի դիմաց կատարուել է 11 մլրդ 196 մլն դրամի փոխանցում, իսկ Կենտրոնական բանկի սեփական արժեթղթերի մարման դիմաց` 29 մլրդ 452 մլն դրամի փոխանցում: Պետական արժեթղթերի հաշուառման եւ հաշուարկների իրականացման համակարգի մասնակիցների կողմից երկրորդային շուկայում արժեթղթերով կատարուված գործառնութիւնները նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել են մօտ 2,2 անգամ եւ կազմել 318 մլրդ 645 մլն դրամ անվանկան արժէքով (այդ թւում` առք ու վաճառք` 221 մլրդ 309 մլն դրամ, ազատ առաքում` 97 մլրդ 336 մլն դրամ ծաւալով): Ընդ որում, գրաւադրման հետ կապուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 3 մլրդ 754 մլն դրամ` անուանական արժէքով: DVP` «առաքում` վճարման դիմաց», սկզբունքով կատարուված առք ու վաճառքի 762 գործառնութիւնների դիմաց վճարուել է 108 մլրդ 37 մլն ՀՀ դրամ:
  -   Տնտեսութիւն