2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԿԲ-Ի ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ<br /> ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 29,6%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԿԲ-Ի ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 29,6%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 26-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարուված վճարումների գերակշիռ մասը իրականացուել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումները (առանց բորսայական գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների) միջին հաշւով կազմել են ընդհանուր վճարումների ծաւալի 54,46%-ը եւ քանակի 96,42%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատութեամբ էլեկտրոնային վճարումների ծաւալն աւելացել է 29,6%-ով (234 մլրդ դրամով), իսկ քանակը` 57,5%-ով կամ 178152-ով: Բացի այդ, բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումները կազմել են 2 տրլն 887 մլրդ դրամ, կամ 6,7 անգամ աւելի: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, առեւտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների) կատարուված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծաւալի մօտ 70%-ը (աւելացել է 158 մլրդ դրամով), իսկ քանակային կառուցուածքում` մօտ 99%-ը: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացուած դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2008թ.-ի 1-ին եռամսյակի համեմատ աճել է 1 535-ով` կազմելով 7 625, իսկ ծաւալը գրեթէ պահպանել է նոյն մակարդակը` կազմելով 16 մլրդ դրամ: Բորսայական գործառնութիւնների իրականացման նպատակով 2008թ.-ի 2-րդ եռամսյակում կատարուված փոխանցումների միջին օրական ծաւալը կազմել է մօտ 45 մլրդ դրամ, ինչը աւելացել է 7 մլրդ դրամով: Էլեկտրոնային վճարումների համակարգում մէկ էլեկտրոնային փոխանցման միջին ծաւալը, առանց բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների, նախորդ տարուայ 2-րդ եռամսյակի համեմատ նուազել է մօտ 0,5 մլն դրամով եւ կազմել է 2 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առեւտրային բանկերի կողմից բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների միջին ծաւալը կազմել է 892 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն