2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ<br /> ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,6 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐՈՎ
ԳՈՐԾԱՌՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,6 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 26-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի 2-րդ եռամսյակի վերջի դրութեամբ յաճախորդներին պլաստիկ քարտեր են տրամադրել կամ սպասարկել ՀՀ տարածքում գործող 20 առեւտրային բանկեր: Ընդ որում, 19 առեւտրային բանկեր անդամակցում են «արքայ» քարտերով վճարումների միասնական համակարգին: Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, 2008թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացուել է 73 մլրդ 641 մլն դրամի 1 541 602 գործառնութիւն: Այդ թւում, քարտերով անկանխիկ վճարումների ծաւալը կազմել է մօտ 5 մլրդ 846 մլն դրամ: Նշուած անկանխիկ գործառնութիւնների ծաւալում ինտերնետ միջավայրում իրականացուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 509 մլն դրամ (այդ թւում, էլեկտրոնային առեւտուր` 243 մլն դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 266 մլն դրամ): Եռամսյակի վերջի դրութեամբ շրջանառութեան մէջ գտնուող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 394 251, ինչը 2008թ.-ի 1-ին եռամսյակի վերջի համեմատ աւելացել է 1,15 անգամ (51 480 քարտով): Հաշուետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացուած անկանխիկ վճարումների ծաւալը կազմել է քարտային գործառնութիւնների մօտ 7,9%-ը: Ընդհանուր առմամբ, քարտերով անկանխիկ գործառնութիւնների ծաւալը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 29,7%-ով 2008թ.-ի 2-րդ եռամսյակի վերջի դրութեամբ գործող «արքայ» քարտերի քանակը 1-ին եռամսյակի վերջի համեմատ աւելացել է 1,18 անգամ (27 505 քարտով) եւ կազմել 183 745: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն աւելացել է 1,13 անգամ (23 975 քարտով), այդ թւում, VISA միջազգային քարտային համակարգի քարտերն աւելացել են 1,11 անգամ (14 099 քարտով) եւ կազմել 147 142, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերինը` 1,2 անգամ (5 222 քարտով) եւ կազմել 31 901: Մնացած մասը բաժին է ընկնում միջազգային այլ քարտերի: Քարտերով իրականացուած գործառնութիւնների ծաւալը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելացել է 1,6 անգամ (26 մլրդ 780 մլն դրամով), իսկ քանակը` 1,5 անգամ (493 244): Շրջանառութեան մէջ գտնուող «արքայ» քարտերով իրականացուել է 685 842 գործառնութիւն` 25 մլրդ 366 մլն դրամ ծաւալով: «արքայ» քարտերով կատարուված գործառնութիւնների ծաւալը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելացել է մօտ 1,6 անգամ (9 մլրդ 424 մլն դրամով), իսկ քանակը` 1,4 անգամ (184 918-ով): VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացուած գործառնութիւնների ծաւալը կազմել է 30 մլրդ 788 մլն դրամ (508 834 գործառնութիւն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացուել է 7 մլրդ 394 մլն դրամ ծաւալով 123 074 գործառնութիւն: VISA համակարգի քարտերով իրականացուած գործառնութիւնների ծաւալը նախորդ տարուայ 2-րդ եռամսյակի համեմատ աւելացել է 1,5 անգամ (10 մլրդ 993 մլն դրամով), իսկ MasterCard համակարգի քարտերով կատարուված գործառնութիւնների ծաւալը աւելացել է 1,6 անգամ (2 մլրդ 751 մլն դրամ ծաւալով): Միջազգային այլ քարտերով իրականացուել է 223 752 գործառնութիւն` 10 մլրդ 94 մլն դրամ ծաւալով, ինչը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աւելի է 3 մլրդ 612 մլն դրամով: Մէկ «արքայ» քարտով իրականացուած ամսական միջին գործառնութիւնների ծաւալը նախորդ եռամսյակի համեմատ պահպանել է նոյն մակարդակը` 37 հազ. դրամ (քանակը կազմել է 1,2):
  -   Տնտեսութիւն