2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱՅԻՆ<br /> ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,5 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՂԹԱՅԻՆ
ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՒԱԼԸ 1,5 ԱՆԳԱՄ ԱՃԵԼ Է

  • 26-08-2008 17:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ առեւտրային բանկերի կողմից 2008թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում թղթային եղանակով կատարուված վճարումները (առանց բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների) կազմել են վերջիններիս վճարումների ծաւալի 36,8%-ը եւ քանակի 3,3%-ը (նախորդ տարուայ 2-րդ եռամսյակի համեմատ ծաւալը աւելացել է 1,5 անգամ, քանակը` 1,6 անգամ): Ըստ ՀՀ ԿԲ-ի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, նշուած ժամանակահատուածում ԿԲ-ի միջոցով թղթային եղանակով իրականացուած վճարումների միջին օրական քանակը կազմել է 260 փոխանցում` 10,8 մլրդ դրամ կամ մօտ 35,2 մլն ԱՄՆ դոլար ծաւալով (2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ փոխանցումների միջին օրական ծաւալը աճել է 3,8 մլրդ դրամով), իսկ մէկ թղթային փոխանցման միջին ծաւալը 2007թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ նուազել է մօտ 1,3 մլն դրամով եւ կազմել 42 մլն դրամ: Թղթային եղանակով փոխանցումները պայմանաւորուած են հիմնականում աւանդային եւ ռեպո գործառնութիւններով, ինչպէս նաեւ գանձապետական փոխանցումներով: 2008թ.-ի 2-րդ եռամսյակում առեւտրային բանկերի միջեւ թղթային եղանակով իրականացուել է 7,1 մլրդ դրամ ծաւալով 12 փոխանցում:
  -   Տնտեսութիւն