2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ 0,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ`<br /> 40,3,%-ՈՎ ԱՃԵԼ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՅՈՒՆԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ 0,8%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է, ԻՍԿ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ`
40,3,%-ՈՎ ԱՃԵԼ

  • 21-08-2008 14:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-յունիսին, ընթացիկ գներով, կազմել է 747,3 մլրդ դրամ կամ 2 մլրդ 428,6 մլն ԱՄՆ դոլար, այդ թւում ապրանքների արտահանումը կազմել է 160,2 մլրդ դրամ կամ 520,7 մլն դոլար, իսկ ներմուծումը` 587,1 մլրդ դրամ կամ 1 մլրդ 907,9 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 426,9 մլրդ դրամով (1 մլրդ 387,2 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 418,2 մլրդ դրամով (1 մլրդ 359 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-յունիսին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-յունիսի նկատմամբ նուազել է 0,8%-ով, իսկ ներմուծմանն աճել է 40,3%-ով: 2008թ.-ի յունուար-յունիսին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 154 մլն 459,8 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ նուազել է 5,1%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 517 մլն 430,3 հազ. դոլար` աճելով 34,4%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 95 մլն 708 հազ. դոլար եւ նուազել 3%-ով, իսկ ներմուծումը` 297 մլն 217,2 հազ. դոլար եւ աճել 19%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 95 մլն 708 հազ. դոլար (աճը` 5,3%), ներմուծմանը` 76 մլն 461,3 հազ. դոլար (աճը` 58,7%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 8 մլն 894 հազ. դոլար (նուազումը` 48,8%), ներմուծմանը` 124 մլն 136 հազ. դոլար (աճը` 67,9%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-յունիսին կազմել է 301 մլն 701,5 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 19,6%-ով, իսկ ներմուծումը` 542 մլն 544,9 հազ. դոլար` աճելով 32%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 45 մլն 3 հազ. դոլար (նուազումը` 4,4%), ներմուծումը` 64 մլն 219,9 հազ. դոլար (նուազումը` 22,6%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 26 մլն 373,9 հազ. դոլար (աճը` 2,2 անգամ), ներմուծումը` 10 մլն 651,2 հազ. դոլար (նուազումը` 25,8%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 94 մլն 464,3 հազ. դոլար (աճը` 20,9%), իսկ ներմուծմանը` 74 մլն 264,1 հազ. դոլար (աճը` 56,2%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 4 մլն 861,5 հազ. դոլար (աճը` 25,2%), ներմուծումը` 45 մլն 751,8 հազ. դոլար (աճը` 69,8%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 127,5 հազ. դոլար (նուազումը` 93,7%), ներմուծումը` 25 մլն 52,9 հազ. դոլար (նուազումը` 23,2%): 2008թ.-ի յունուար-յունիսին Հայաստանից Իտալիա են արտահանուել 16 մլն 554 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 2,2%), ներմուծուել` 56 մլն 365,9 հազ. դոլարի (աճը` 29,1%): Նիդեռլանդներ արտահանուել են 72 մլն 202,4 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 4,6%), ներմուծուել` 22 մլն 809,6 հազ. դոլարի (աճը` 57,1%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 21 մլն 557,6 հազ. դոլար (աճը` 16 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 61 մլն 760,6 հազ. դոլար (աճը` 22,9%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 10 մլն 620,1 հազ. դոլար (աճը` 78%) եւ 10 մլն 626 հազ. դոլար (աճը` 2 անգամ), Լեհաստանի պարագայում` համապատասխանաբար, 3 մլն 86,8 հազ. դոլար (աճը` 11,8%) եւ 7 մլն 314,6 հազ. դոլար (աճը` 2,5 անգամ), Սլովակիայի պարագայում` 118,3 հազ. դոլար (աճը` 18,9 անգամ) եւ 3 մլն 194,2 հազ. դոլար (աճը` 95,9%) : Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-յունիսին կազմել է 64 մլն 530,7 հազ. դոլար (նուազումը` 41,3%), ներմուծմանը` 847 մլն 926,5 հազ. դոլար (աճը` 50,4%): Այդ թւում Իսրայել արտահանումը կազմել է 2 մլն 670,4 հազ. դոլար (նուազումը` 83,2%), ներմուծումը` 6 մլն 317,3 հազ. դոլար (նուազումը` 70,6%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 19 մլն 632,7 հազ. դոլար (նուազումը` 13,2%) եւ 117 մլն 133,9 հազ. դոլար (աճը` 14,5%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 7 մլն 114,3 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ) եւ 214 մլն 440,9 հազ. դոլար (աճը` 73,7%), Իրանի պարագայում` 12 մլն 222 հազ. դոլար (նուազումը` 22,9%) եւ 84 մլն 305,5 հազ. դոլար (աճը` 36,6%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 1,2 հազ. դոլար (նուազումը` 43,8%) եւ 76 մլն 489,8 հազ. դոլար (աճը` 76,5%), Շվեյցարիայի պարագայում` 7 մլն 241,1 հազ. դոլար (նուազումը` 75,1%) եւ 41 մլն 261 հազ. դոլար (աճը` 24,8%), Չինաստանի պարագայում` 752,1 հազ. դոլար (աճը` 26,2%) եւ 61 մլն 626,4 հազ. դոլար (աճը` 2 անգամ): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 50,4 հազ. դոլար (2008թ.-ի յունուար-յունիսին ապրանքներ չեն արտահանուել), իսկ այդ երկրից ներմուծումը կազմել է 54 մլն 604 հազ. դոլար (աճը` 33,5%), Հնդկաստանի պարագայում` 1 մլն 319,2 հազ. դոլար (աճը` 77,8%) եւ 7 մլն 320,2 հազ. դոլար (աճը` 78,3%), Կանադայի պարագայում` 4 մլն 972,4 հազ. դոլար (աճը` 15,7% ) եւ 14 մլն 17,1 հազ. դոլար (աճը` 2,4անգամ):
  -   Տնտեսութիւն