2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 14%-ՈՎ<br /> ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼԸ 14%-ՈՎ
ԱՃԵԼ Է

  • 19-08-2008 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-յունիսին Հայաստանում իրականացուել է 231 մլրդ 639,4 մլն դրամի (աւելի քան 753,1 մլն ԱՄՆ դոլար) շինարարութիւն, այդ թւում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 200 մլրդ 615,9 մլն դրամ: 2007թ.-ի յունուար-յունիսի համեմատ շինարարութեան ծաւալը, համադրելի գներով, աճել է 14%-ով, իսկ շինմոնտաժային աշխատանքներինը` 16,8%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, շինարարութեան 8%-ն իրականացուել է պետբիւջէի, 0,2%-ը` համայնքների միջոցների, 1%-ը Համաշխարհային բանկի, 2,9%-ը` մարդասիրական օգնութեան, 26%-ը մասնաւոր կազմակերպութիւնների, եւ 61,9%-ը` բնակչութեան միջոցների հաշուին:
  -   Տնտեսութիւն