ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է 4,6%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ<br /> ԶԱՆԳՎԱԾԸ` 1,9%-ՈՎ<br />


ՅՈՒՆԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂԻ ԲԱԶԱՆ ԱՃԵԼ Է 4,6%-ՈՎ, ԻՍԿ ՓՈՂԻ
ԶԱՆԳՎԱԾԸ` 1,9%-ՈՎ

  • 19-08-2008 18:54:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում փողի բազան 2008թ.-ի յունիսի 30-ի դրութեամբ կազմել է 412 մլրդ 725 մլն դրամ կամ մօտ 1 մլրդ 341 մլն 846 հազ. ԱՄՆ դոլար` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 18 մլրդ 169 մլն դրամով կամ 4,6%-ով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկից Ազգային վիճակագրական ծառայութեանը փոխանցած նախնական տուեալների, յունիսի 30-ի դրութեամբ փողի զանգվածը կազմել է 711 մլրդ 104 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 13 մլրդ 439 մլն դրամով կամ 1,9%-ով: Բանկերում բնակչութիւնից ներգրաւած աւանդների մնացորդը նոյն օրուայ դրութեամբ կազմել է 200 մլրդ 978 մլն դրամ` նախորդ ամսուայ նկատմամբ աճելով 5 մլրդ 235 մլն դրամով կամ 2,7%-ով, իսկ նախորդ տարուայ համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ` 58 մլրդ 287 մլն դրամով կամ 40,8%-ով:
  -   Տնտեսութիւն