2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԱՊ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀՀ<br /> ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՃԵԼ Է 13,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ`<br /> 38,5%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԱՊ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՀՀ
ՊԵՏԲԻՒՋԷԻ ՄՈՒՏՔԵՐՆ ԱՃԵԼ Է 13,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ`
38,5%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ

  • 19-08-2008 13:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների գծով ՀՀ բիւջէտային եկամուտները կազմել են աւելի քան 46,6 մլրդ դրամ (աւելի քան 151,5 մլն ԱՄՆ դոլար), ինչով կիսամեակային ծրագիրն ապահովել է 94,8%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներն աճել են 13,2%-ով կամ աւելի քան 5,4 մլրդ դրամով: Այս տարուայ յունուար-յունիսին ստացուել են 433,9 մլն դրամի պաշտօնական դրամաշնորհներ (նախորդ տարուայ 742,5 մլն դրամի դիմաց), որից 150 մլն դրամը տրամադրվել է Ճապոնիայի կառավարութեան կողմից, շուրջ 118,8 մլն դրամ ստացուել է ՀՀ-ի ու Մեծ Բրիտանիայի միջեւ ստորագրուած աղքատութեան յաղթահարման նպատակով ՀՀ պետբյուջեին աջակցութեան մասին փոխըմբռնման յուշագրի շրջանակներում, իսկ 165,2 մլն դրամ կազմել են պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցները: Պետական բիւջէի այլ եկամուտները 2008թ.-ի առաջին կիսամեակում կազմել են շուրջ 12,9 մլրդ դրամ, ինչով կիսամեակային ծրագրային ցուցանիշը գերազանցուել է 29,2%-ով: Դա հիմնականում պայմանաւորուել է բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատութիւններում բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների բարձր ցուցանիշով (նախատեսուած 105,8 մլն դրամի դիմաց ստացուել է շուրջ 2,6 մլրդ դրամ) եւ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտները գերազանցող մուտքերով, որոնք նախատեսուած 70 մլն դրամի դիմաց կազմել են 500,1 մլն դրամ: 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտները նուազել են 38,5%-ով կամ 8 մլրդ դրամով: Վերջինս պայմանաւորուած է 2007թ.-ին «արմէնտել» ՓԲԸ-ի հետ կնքուած հաշտութեան համաձայնութեամբ վճարուած գումարով, որը կազմել էր 4,6 մլրդ դրամ, ինչպէս նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի մասնավորեցման արդիւնքում պետական բիւջէ փոխանցված գումարով, որը կազմել էր 6,8 մլրդ դրամ: Առանց նշուած գումարների 2007թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ այլ եկամուտներն աճել են 36%-ով կամ 3,4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է պետական հիմնարկների արտաբիւջէտային մուտքերի, բիւջէի ժամանակաւոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացւող տոկոսավճարների, իրաւախախտումների համար կիրառուող պատժամիջոցներից ստացւող մուտքերի եւ ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի ծախսերի նկատմամբ եկամուտները գերազանցող մուտքերի աճով:
  -   Տնտեսութիւն