2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՈՒՅՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ<br /> ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 24,5%-ՈՎ, ԻՍԿ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 23,9%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀՀ ՊԵՏԲՈՒՅՒՋԵ ՄՈՒՏՔԱԳՐՈՒԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
ԾԱՒԱԼՆ ԱՃԵԼ Է 24,5%-ՈՎ, ԻՍԿ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻՆԸ` 23,9%-ՈՎ

  • 16-08-2008 18:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետական բիւջէի հարկային եկամուտների 16,9%-ն ապահովել է շահութահարկի հաշուին, որը կազմել է աւելի քան 46,5 մլրդ դրամ (մօտ 151,2 մլն ԱՄՆ դոլար): Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 24,5%-ով կամ շուրջ 9,2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանաւորուած է ոչ պետական կազմակերպութիւնների, նուազագոյն շահութահարկի վճարման պահանջից ելնելով` մէկ տոկոս դրոյքաչափով վճարումների, ինչպէս նաեւ ֆինանսավարկային կազմակերպութիւնների վճարած շահութահարկի աճով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետական բիւջէ մուտքագրուած եկամտահարկը կազմել է աւելի քան 23,8 մլրդ դրամ` կազմելով հարկային եկամուտների 8,7%-ը: Այն 23,9%-ով կամ 4,6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշը: Աճի հիմնական աղբիւր են հանդիսացել աշխատանքային եւ քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացուած եկամուտները, որոնք 4,3 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: Այս տարուայ յունուար-յունիսին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համամետ զգալի աճ է արձանագրուել նաեւ մաքսատուրքի գծով. այն կազմել է աւելի քան 15,4 մլրդ դրամ` 59,5%-ով կամ աւելի քան 5,7 մլրդ դրամով գերազանցելով 2007թ.-ի առաջին կիսամեակի ցուցանիշը: Ապահովել է պետական բիւջէի հարկային եկամուտների 5,6%-ը: Գործունէութեան առանձին տեսակներից գանձուած հաստատագրուած վճարները կազմել են շուրջ 9 մլրդ դրամ` 6,9%-ով կամ 577,9 մլն դրամով գերազանցելով 2007թ.-ի առաջին կիսամեակի ցուցանիշը: Դա հիմնականում պայմանաւորուել է տրանսպորտային միջոցների գազալցման, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու, առեւտրի եւ հանրային սննդի ոլորտներում գործունէութեան կազմակերպումից ստացուած մուտքերի աճով: Միաժամանակ նուազել են տրանսպորտային գործունէութեան եւ վիճակախաղերի կազմակերպման ոլորտներում աշխատող կազմակերպություններից գանձուած գումարները: 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետական բիւջէ է մուտքագրուել շուրջ 3,3 մլրդ դրամ պարզեցուած հարկ: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ այն նուազել է 27,8%-ով կամ 1,3 մլրդ դրամով` պայմանաւորուած «Պարզեցուած հարկի մասին» ՀՀ օրէնքում կատարուված փոփոխություններով: Դրանց համաձայն, 2008թ.-ի յունվարի 1-ից կրճատուել են պարզեցուած հարկով հարկւող գործունէութեան տեսակները, ինչպէս նաեւ նախատեսուել են սահմանափակումներ առեւտրային գործունէութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատ ձեռնարկատէրերի համար:
  -   Տնտեսութիւն