ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ<br /> 46,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 41,8%-ՈՎ<br />


ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԲԻՒՋԷԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
46,7%-ՈՎ, ԻՍԿ ԾԱԽՍԵՐԸ` 41,8%-ՈՎ

  • 15-08-2008 20:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում ՀՀ պետական բիւջէի եկամուտները կազմել են աւելի քան 344,8 մլրդ դրամ (աւելի քան 1 մլրդ 121 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 327,8 մլրդ դրամ, ինչով ապահովել է ՀՀ կառավարութեան կողմից հաստատուած կիսամեակային ծրագրի, համապատասխանաբար, 103,2 եւ 86,4 տոկոսը: Պետական բիւջէի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարուել են եկամուտների գծով` 46,7%-ով, ծախսերի գծով` 42,8%-ով: ՀՀ Ֆինանսների նախարարութեան լրատուական ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի եկամուտներն աւելացել են 25%-ով կամ շուրջ 69 մլրդ դրամով: Ընդ որում, 71,9 մլրդ դրամով կամ 33,8%-ով աւելացել են հարկերը եւ տուրքերը, 5,4 մլրդ դրամով կամ 13,2%-ով` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները, իսկ պաշտօնական դրամաշնորհները եւ այլ եկամուտները (նախկինում` ոչ հարկային եկամուտներ) նուազել են, համապատասխանաբար, 308,6 մլն դրամով (41,6%-ով) եւ 8 մլրդ դրամով (61,5%-ով): Արդիւնքում եկամուտների կազմում 5,4%-ով աճել է հարկերի եւ տուրքերի տեսակարար կշիռը, իսկ պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների, պաշտօնական դրամաշնորհների եւ այլ եկամուտների տեսակարար կշիռները նուազել են, համապատասխանաբար, 1,4%-ով, 0,1%-ով եւ 3,9%-ով: Պետական բիւջէի եկամուտների 79,8%-ը ձեւաւորուել է հարկային մուտքերի հաշուին: Պետական տուրքը կազմել է բիւջէի եկամուտների 2,9%-ը, պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները` 13,5%-ը, պաշտօնական դրամաշնորհները` 0,1%-ը, այլ եկամուտները` 3,7%-ը: «Հայաստանի Հանրապետութեան 2008 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 18-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշուետու ժամանակահատուածում կազմել են աւելի քան 7,6 մլրդ դրամ` նախորդ տարուայ 5,5 մլրդ դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն