ՏՕՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ<br />


ՏՕՆԱՎԱՃԱՌՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԻՒՆԸ ԿԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԻ

  • 07-08-2008 18:26:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան օգոստոսի 7-ի նիստում համավանության է արժանացել հինգ նորմատիւային ակտերից կազմուած օրենսդարական փոփոխութիւնների փաթեթը, որն ուղղուած է առեւտրի կազմակերպման վայրերի կանոնակարգմանը: Ինչպէս նիստից յետոյ նշեց Հարկային պետական ծառայութեան պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարեանը, այդ ոլորտը պէտք է լիցենզավորվի եւ գործունէութեան համար սահմանվեն համապատասխան կանոններ, այդ թւում հաշւիչ դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը: Արդարադատութեան փոխնախարար Գեւորգ Մալխասեանը նշեց, որ ոլորտի աշխատակիցները (խօսքը հիմանկանում տօնավաճառների աշխատակիցների մասին է) պէտք է գրանցուեն պետռեգիստրում, այնուհետեւ ձեռք բերեն հարկային կոդ: Փոխնախարարի խօսքերով, նախարարութիւնը պատրաստ է մինչեւ օոգոստոի 25-ը կատարել բոլոր գրանցումները, ընդ որում գրանցումը կկատարուի մէկ օրում: Ըստ Ա.Չիլինգարեանի, Երեւանում գործող 8 խոշոր տոնավաճառներում աշխատում է շուրջ 5 հազար մարդ, դրանց մեծ մասը, սակայն, գրանցուած չէ: Օրինակ, այդ տոնավաճառներից մէկում փաստացի աշխատում է 1100 մարդ, իսկ պետական գրանցում ունի ընդամէնը 50-ը:
  -   Տնտեսութիւն