ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ԿՀՐԱՎԻՐԻՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 19-ԻՆ ԿՀՐԱՎԻՐԻՎԻ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

  • 07-08-2008 18:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեւանայ լճից ոռոգման նպատակով մինչեւ 360 մլն խմ ջրի բացթողնման թույլտվություն ստանալու նպատակով ՀՀ կառավարութիւնը դիմելու է ԱԺ` օգոստոսի 19-ին արտահերթ նիստ հրաւիրելու առաջարկով: Նման որոշում կայացուեց կառավարութեան օգոստոսի 7-ի նիստում: Ինչպէս նշեց Ջրտնտպետկոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը, այս տարի աննախադէպ է եղել, քանի որ ջրամբարները լցուած են 2/3-ով, Հրազդանի գետում ջուրը երկու անգամ նուազել է, Ազատ գետում գրեթէ ջուր չկայ, իսկ ոռոգման սեզոնը նախատեսուածից երկու ամիս շուտ է սկսուել: ՀՀ վարչապէս Տիգրան Սարգսեյանի խօսքերով, 240 հազար գիւղացիական տնտեսութիւնների համար հանրապետութիւնում ստեղծուած իրավիճակն աննախադէպ է եւ արտակարգ: Ըստ նրա, եթէ այս իրավիճակում վճռական քայլեր չիրականացվեն, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան: Ա.Անդրէասեանը հաւաստիացրեց, որ նման քանակությամբ ջրի բացթողնումը էականօրէն չի ազդի Սեւանայ լճի մակարդակի վրայ, քանի որ ներկայումս այն կազմում է 1899,2 սմ, ինչը 25 սմ-ով է աւելի է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ:
  -   Տնտեսութիւն