ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՒՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԻՉ<br /> ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ<br />


ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ՏԱՐՒՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԻՉ
ՑԱՆՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՈՒՂՂՈՒԹԵԱՄԲ

  • 01-08-2008 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերութեան կողմից հանրապետութեան տարածքում ռադիոհեռուստատեսային հաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման ռազմավարութեան շրջանակներում ընթացիկ տարուայ մայիս-յունիս ամիսներին Վանաձորում կազմակերպուել է թվային հեռարձակման փորձնական գօտի` եւրոպական DVB-T ստանդարտով: Ինչպէս օգոստոսի 1-ի ասուլիսում յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, թվային փաթեթում ներառվել է 10 հեռուստատեսային եւ 2 ռադիոալիք: Նշուեց, որ նախարարութիւնը հետամուտ կլինի բնակչութեանը թվային ընդունիչներով զանգվածաբար ապահովելու գործին: Ըստ Գ.Սարգսեյանի, աշխատանքներ են տարուել նաեւ հանրապետութեան մարզերում հեռուստահաղորդիչ ցանցի արդիականնցման եւ ընդլայնման ուղղութեամբ: Մասնաւորապէս, Վանաձորում գործող ալիքների շարքում աւելացել է «Նոր Ալիք»-ը, իսկ Հրազդանի տարածաշրջանի Մեղրաձոր, Արտավազ, Փիւնիկ, Մարմարիկ գիւղերում հեռուստահաղորդիչ ցանցի արդիականացման եւ հեռարաձակվող ալիքների քանակի աւելացման նպատակով մշակtyել է նախագիծ, պատուիրուել են ժամանակակից տրանզիստորային սարքաւորումներ, որոնք մօտակայ օրերին կտեղադրուեն ցանցում:
  -   Տնտեսութիւն