ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ 12-ԱՄՍԵԱՅ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 10,7%<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ 12-ԱՄՍԵԱՅ ԱՃԸ ԿԱԶՄԵԼ Է 10,7%

  • 31-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յունուար-մայիսին ՀՀ սպառողական շուկայում արձանագրուած 7,4% գնաճին յունիս-յուլիսին յաջորդել է 2,7% ընդհանուր գնանկում, այդ թւում, յուլիսին յունիսի համեմատ գները նուազել են 2,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, պարենային ապրանքների (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշուած ժամանակահատուածում նուազել են 4,4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները եւ ծառայութիւնների սակագները աճել են, համապատասխանաբար, 0,7%-ով եւ 0,4%-ով: Սպառողական գների ինդեքսը 2008թ.-ի յուլիսին 2007թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմել է 104,5%, այդ թւում, պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) 102%, ոչ պարենային ապրանքներինը` 104,9%, իսկ ծառայութիւնների սակագներինը` 109%: 2008թ.-ի յունուար-յուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0,6%, ինչը գերազանցել է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համապատասխան ցուցանիշը 0,5%-ով (0,1%): 2008թ.-ի յուլիսին 2007թ.-ի յուլիսի համեմատ սպառողական գների ինդեքսը (12-ամսեայ գնաճի տեմպը) կազմել է 110,7%, այդ թւում` պարենային ապրանքներինը (ներառեալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 111,6%, ոչ պարենային ապրանքներինը` 106,9%, ծառայութիւնների սակագներինը` 111,1%, իսկ յունուար-յուլիսին 2007թ.-ի յունուար-յուլիսի համեմատ, համապատասխանաբար, 109,2%, 111,2%, 105,1% եւ 107,7%:
  -   Տնտեսութիւն