ՅՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ<br />


ՅՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ 0,4%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ

  • 31-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի յուլիսին յունիսի համեմատ Հայաստանի ծառայութիւնների շուկայում գրանցուած սակագների 0,4% հավելաճը հիմնականում պայմանաւորուել է հանգստի կազմակերպման, տրանսպորտի, բուժսպասարկման ծառայութիւնների սակագների 0,4-1,2% յաւելաճով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, կրթութեան համակարգի, կենցաղային, հանրային սննդի, իրաւական ու բանկային, մշակոյթի ոլորտի ծառայութիւնների սակագները յուլիսին թանկացել են 0,1-0,3%-ով: Կապի ծառայութիւնների ոլորտում արձանագրուել է սակագների 1,7% նուազում (հիմնականում պայմանաւորուած համացանցային հեռախօսակապի ծառայութիւնների սակագների նուազմամբ): Բնակարանային եւ կոմունալ ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն