ՅՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ 0,7%-ՈՎ<br /> ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ<br />


ՅՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ 0,7%-ՈՎ
ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

  • 31-07-2008 20:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2008թ.-ի յուլիսին յունիսի համեմատ գրանցուած 0,7% գնաճի վրայ իր որոշակի ազդեցութիւնն է թողել բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 3,1% եւ 1,2% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յուլիսին յունիսի համեմատ հանրապետութիւնում գրանցուել է վառելիքի, կահոյքի, տեքստիլեղենի, գեղայարդարման ապրանքների, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, գրենական պիտոյքների, անձնապիտոյ, այգեգործական ապրանքների, շինանիւթերի, խոհանոցային սպասքի, ոսկերչական ապրանքների 0,2-3,3% գնաճ: Դրան զուգընթաց, հանրապետութիւնում գրանցուել է մշակոյթի ապրանքների, լւացող միջոցների, հագուստի ու գործուածքի, դեղամիջոցների 2,2-0,1% գնանկում:
  -   Տնտեսութիւն