2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԼՂՀ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ<br /> ԹԻՒԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱԵՄԱՏ 10%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄԵԱԿՈՒՄ ԼՂՀ ԱՅՑԵԼԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ
ԹԻՒԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՈՒԱԾԻ ՀԱԵՄԱՏ 10%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 31-07-2008 18:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի առաջին կիսամեակում ԼՂՀ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իրանից, Լեհաստանից, Ճապոնիայից, Բելգիայից, Յունաստանից, Կանադայից եւ այլ երկրներից: ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան հիւպատոսական ծառայութեան տուեալներով, նախորրդ տարուայ նոյն շրջանի համեմատ, զբոսաշրջիկների թիւն աւելացել է 10 տոկոսով: Նկատւում է նաեւ ԼՂՀ այցելողների աշխարհագրութեան ընդլայնման միտում: Ընթացիկ տարում հանրապետութիւն են այցելել նաեւ Չիլիի, Ուրուգուայի, Սինգապուրի, Հարաւային Կորեայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ: Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը նկատւում է մայիսից մինչեւ հոկտեմբեր: Նրանք առաւել շատ այցելում են պատմաճարտարապետական յուշարձաններ եւ վանական համալիրներ, այդ թւում` Ամարաս (4-19դդ.), Դադիվանք (4-13դդ.), Գանձասար (13դ.), ինչպէս նաեւ Ազոխի հնագոյն քարանձավ: Զբոսաշրջությունը յայտարարուել է Լեռնային Ղարաբաղի տնտեսութեան առաջնային ոլորտներից մէկը: Զբոսաշրջիկների հոսքին նպաստում է հիւրանոցային լաւ սպասարկումը, իսկ հիւրանոցային բիզնեսը ներկայ պահին համարւում է երկրի ամենահեռանկարային ճիւղերից մէկը: Ներկայումս Լեռնային Ղարաբաղում գործում են մի քանի տասնեակ ժամանակակից հոթելներ:
  -   Տնտեսութիւն