ԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՏՆՏՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ<br /> ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄՕՏ 2,5 ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՏՆՏՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՄՕՏ 2,5 ԱՆԳԱՄ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

  • 30-07-2008 20:24:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 7-24-ին «Սամասու» ընկերութեան անցկացրած մոնիտորինգի տուեալներով, Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղային գծերը սպասարկող ընկերութիւնների սեփականատէրերի կողմից սակագների մօտ 2,5 անգամ բարձրացնելու առաջարկները հիմնաւորուած չեն: Ինչպէս յուլիսի 30-ին ՀՀ վարչապետի մօտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց «Սամասու»-ի տնօրէն Սամսոն Դավոեանը, մոնիտորինգի արդիւնքներով «Բոգդան» մակնիշի աւտոբուսներով երթեւեկության սակագինը մասնաւորի կողմից առաջարկուած 211 դրամի փոխարէն կազմել է 130 դրամ, «Պազ» մակնիշինը` համապատասխանաբար, 189,8 եւ 93,8 դրամ, իսկ միկրոավտոբուսինը` 202 դրամ եւ 76,31 դրամ: Ի դէեպ, մոնիտորինգին մասնակցել է 55 մասնագէտ, այդ թւում 26-ը` մասնաւոր հատուածի ներկայացուցիչներ, որոնք սակայն չէին մասնակցում հանդիպմանը: Ս.Դավոեանը նշեց, որ ընկերութիւնների սեփականատէրերը դէմ են արտայայտուել կատարուված հաշուարկներին, քանի որ, ըստ նրանց, ոչ ճիշտ ժամանակահատված է ընտրուել մոնիտորիգի համար` հաշուի առնելով արձակուրդները եւ դրանով պայմանաւորուած` ուղեւորների նուազումը: Սակայն, ըստ Ս.Դաւոեանի, իրենք հաշուի են առել այդ հանգամանքը եւ հաշվարկներն իրականացրել են 1/32 գործակցով: Այսինքն, հաշուարկուած ուղեւորների թիւն աւելացուել է 32%-ով: Վարչապետ Տիգրան Սարգսեանը չբացառեց սեպտեմբերին նոր մոնիտորինգի անցկացումը: Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտ է աւելացնել «Բոգդան»-ների երթուղիները` միաժամանակ նուազեցնելով միկրոաւտոբուսների այն երթուղիները, որոնք շահաւետ դրանք շահագործողների համար:
  -   Տնտեսութիւն