ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ<br /> ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ<br /> ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ<br />


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 110 ԿՎ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ
ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ

  • 24-07-2008 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 24-ի նիստում ՀՀ կառավարութիւնը հաստատել է «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Միջազգային Համագործակցութեան Ճապոնիայի բանկի կողմից տրամադրուած ARM-P1 վարկի մասով 110 ԿՎ ենթակայանների վերականգնման գլխաւոր կապալառուի ընտրութեան միջազգային մրցոյթի արդիւնքները` յաղթող ճանաչելով «Հեիլոնգջիանգ N 1 Թերմալ Փավեր Քնսթրաքշն Քորփորեյշն Հարբին Չինա» ընկերութեանը 3 մլրդ 559 մլն 848 հազար 847 ճապոնական իեն պայմանագրային գումարով: Նշուվել է, որ 1999թ.-ի փետրուարի 18-ին ՀՀ կառավարութեան եւ Միջազգային Համագործակցութեան Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) միջեւ ստորագրուած ARM-P1 վարկային համաձայնագրով «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում նախատեսւում է իրականացնել SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման եւ 110 ԿՎ ենթակայանների վերականգնման աշխատանքները: Մէկ այլ որոշմամբ համաձայնութիւն է տրուել ՀՀ կառավարութեան եւ Միջազգային Համագործակցութեան Ճապոնիայի բանկի միջեւ 1999թ.-ի փետրուարի 18-ին ստորագրուած «Էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգեր» ARM-P1 վարկային համաձայնագրում միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերեալ առաջարկութեանը: Կառավարութիւնը որոշում է ընդունել նաեւ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի աւելացման մասին: Ըստ այդմ յանձնարարուել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին` «Բաժնետիրական ընկերութիւնների մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, բաժնետոմսերի անուանական արժէքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի աւելացումը 236076,0 հազար դրամով: Որոշման ընդունման անհրաժեշտութիւնը պայմանաւորուած է 2008թ.-ի ՀՀ պետական բիւջէի համապատասխան ծախսային ծրագրով նախատեսուած 236076,0 հազ. դրամ գումարը Հայկական ԱԷԿ-ին` աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման նպատակով յատկացնելու համար: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, գործադիրը որոշել է նաեւ ՀՀ կառավարութեան 2002թ.-ի նոյեմբերի 21-ի «ՀՀ կառավարութեանն առընթեր հարկային պետական ծառայութեան կանոնադրութիւնը եւ աշխատակազմի կառուցուածքը հաuտատելու մաuին» N 1926-Ն որոշման մէջ կատարել փոփոխութիւն, ըստ որի, «Խոշոր հարկ վճարողների հարկային տեuչությունը», «Ակցիզային հարկ վճարողների հարկային տեuչությունը», «Բանկերի եւ վարկային կազմակերպութիւնների հարկային տեuչությունը» եւ «Հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունը» միաձուլման ձեւով վերակազմակերպուել են «Խոշոր հարկ վճարողների հարկային տեuչության»:
  -   Տնտեսութիւն